14:38 31.05.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջում արած հայտարարությանը, որի միջոցով փաստաբանը դիմում էր ՀՀ գլխավոր դատախազին և դժգոհություն հայտնում, Լոռու մարզի դատախազն ու քննիչը մերժել են քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի աշխատանքի կատարման նպատակով հանրապետությունից բացակայելու և վերադառնալ թույլատրելու վերաբերյալ իրենց միջնորդությունը:
«Այս կապակցությամբ ուզում եմ պարզաբանել հետևյալը:
2018թ դեկտեմբերի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչի կողմից 2019թ. մայիսի 17-ին նշված անձի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում 2019 թվականի մայիսի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2019 թվականի մայիսի 23-ին Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրյալի և վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ: Հենց նույն օրը այն քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Այդ գրությամբ վարույթն իրականացնող մարմին հանձնարարվել է միջնորդության քննարկման արդյունքների մասին հայտնել ինչպես միջնորդություն հարուցած անձանց, այնպես էլ Լոռու մարզի դատախազությանը: Քննչական մարմնից, սակայն, մարզի դատախազությունը առայժմ տեղեկատվություն չի ստացել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Որոշման դեմ մարզի դատախազությունում դատավարության մասնակիցների կողմից բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար, մարզի դատախազությունը չէր կարող դիրքորոշում ունենալ և արտահայտել որոշման վերաբերյալ:
Վերոգրյալից հետևում է, որ կայացված որոշման վերաբերյալ տեղեկատվություն կամ բողոք ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կստուգի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, և դրա հիման վրա խնդրի վերաբերյալ կարտահայտվի հստակ դիրքորոշում»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=382347392400111&id=100018745601811
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...