17:29 31.05.2019
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության:
Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի կառավարության որոշմամբ հաստատված հետևյալ առաջնահերթությամբ.
ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,
գ) Երևան քաղաք:
Բնակարանի գնման վկայագրերը բաշխելու համար սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը.
Տավուշի մարզ
Վայոց Ձորի մարզ
Սյունիքի մարզ
Գեղարքունիքի մարզ
Արարատի մարզ
Շիրակի մարզ
Լոռու Մարզ
Արմավիրի մարզ
Արագածոտնի մարզ
Կոտայքի մարզ
Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթություններից` բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար առաջարկվում է ՀՀ Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին մինչև ս.թ. հունիսի 28-ը ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` (Հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 043-07-00-99)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերի բնօրինակներն ու լուսապատճեները (մեկական օրինակ).
1) շահառուի ու որպես նրա ընտանիքի անդամ հաշվառված և շահառուի հետ համատեղ բնակվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը,
2) ամուսնության (ամուսնալուծության) վկայականը,
3) տեղեկանք անձնագրային բաժնից՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
4) շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի վկայականները,
5) տեղեկանք ՏԻՄ-ից կամ համատիրությունից՝ շահառուի բնակության վայրում համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,
6) տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի վերաբերյալ,
7) շահառուի զորացրման հրամանը,
8) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը տեղեկացնում է, որ մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...