Հայտարարությունը, թե միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը. Նաիրա Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Հայտարարությունը, թե միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը. Նաիրա Հարությունյան

18:36 31.05.2019

Նաիրա Հարությունյան

«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա է: Այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպը կենցաղային մակարդակի վեճ չէ:

Հարությունյանն ընդգծեց, որ այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով:

«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարություններն այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասաց ՔԿ լրատվության բաժնի պետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

21:10 04.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը X-ի հարթակում տեղեկացրել է, որ այցելել է Ակնա: Նա օկուպացված Աղդամում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին և այլ կարիքներին: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է ԵՄ աջակցությունը փոխում համայնքների կյանքը», – գրել է նա։ Visited Aghdam in the West of 🇦🇿#Azerbaijan today to […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

18:45 03.05.2024

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի շրջանում ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս չորսը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների ՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած և մոտակա ռազմաբժշկական հաստատություն տարհանված մյուս զինծառայողները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նշվում է, որ ծառայությունից դուրս տեղի ունեցած ավտովթարի փաստով քննություն է տարվում: ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

15:30 02.05.2024

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 48,477 մլրդ դրամ՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

BACK_TO_TOP