Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+19.09 oC

Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

12:46 01.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«01.06.2019թ.՝ ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան

10:05 10.05.2024

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ատեստավորման քննությունների գերազանցիկին՝ գնդապետ Վահագն Խաչատրյանին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

09:59 10.05.2024

Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Մայիսի 11-ին` ժամը 12։00-ից մինչև 18։00-ն Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող հիմնանորոգման շրջանակներում կատարվելու են քարաթափման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։ ...

«Լադանիվա» խումբն անցել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի եզրափակիչ փուլ

09:52 10.05.2024

«Լադանիվա» խումբն անցել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի եզրափակիչ փուլ

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը հաղթահարել է երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, […] ...

Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

22:15 09.05.2024

Բագրատ Սրբազանը հորդորել է հավաքի մասնակիցներին զինվել համբերությամբ ու տրամադրվել տևական պայքարի

Տավուշը հանուն հայրենիքի քայլերթի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ այսօր հասել են Երևան: Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները պահանջում են, որ կասեցվի սահմանազատման գործընթացը: Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իրենց պայքարը հանուն ճշմարտության ու արդարության է և որ տեղի ունեցողը հաշտության, խաղաղության ուղերձ ու պատգամ ունի: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոսը պահանջել […] ...

Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

21:58 09.05.2024

Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ ինքնիշխանությանն այլընտրանք չկա։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը»,-գրել է նա: ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

BACK_TO_TOP