Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ դատարանից ճշտելու է՝ ինչո՞ւ է 2 բողոք մակագրվել նույն դատավորին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ դատարանից ճշտելու է՝ ինչո՞ւ է 2 բողոք մակագրվել նույն դատավորին

14:37 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երկուշաբթի պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ պահանջելու ընթացակարգի հետ կապված տեղեկություններ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ իրենց մտահոգում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

«Եթե դա եղել է համակարգչային մակագրման գործով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից, որ հասկանանք՝ ինչ միջամտություն է տեղի ունեցել այս բողոքների մակագրման ընթացքում: Խոսքը ներկայացված երկու բողոքները նույն դատավորին մակագրելու մասին է: Այսինքն՝ լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ ենք պահանջելու մակագրման գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա:

Ալումյանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանն օրենքը կոպտորեն խախտած կլինի, եթե դատախազության բողոքները վարույթ ընդունի: Նա նշեց՝ ամեն ինչ անելու են՝ գործընթացները բացահայտելու համար, որի արդյունքում դատախազության վերաքննիչ բողոքները հայտնվում են միևնույն դատավորի մոտ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմալ չէ՞, որ նույն բովանդակության երկու բողոք միևնույն դատավորն է քննելու, ինչին փաստաբանն արձագանքեց.

«Բողոքները նույն բովանդակության չեն. մեկը խափանման միջոցին է վերաբերում, մյուսը՝ ՍԴ դիմելու և այդ կապակցությամբ գործի վարույթը կասեցնելուն, այսինքն՝ լրիվ տարբեր են: Իհարկե, կարող են փաստարկ բերել, թե միևնույն գործը, որպես կանոն, եթե հասնում է Վերաքննիչ, մակագրվում է նույն դատավորին, բայց այդ փաստարկն էլ  տվյալ դեպքում չի աշխատում, քանի որ պարոն Քոչարյանի վերաբերյալ գործը մի քանի անգամ հայտնվել է Վերաքննիչ դատարանում, ու յուրաքանչյուր անգամ մակագրվել է տարբեր դատավորի, դրա համար այդ փաստարկին էլ պետք չէ հավատալ»:

Ալումյանը, սակայն, պնդեց՝ շատ փոքր է հավանականությունը, որ այդքան դատավորի մեջ երկու տարբեր գործեր մուտք լինեն Վերաքննիչ դատարան ու պատահականոսւթյան սկզբունքով երկուսն էլ հայտնվեն նույն դատավորի մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP