Անչափահասների շրջանում հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Անչափահասների շրջանում հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է. դատախազություն

16:52 01.06.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը, այս բնույթի հանցագործությունների նախականխումն ու կանխումը, ինչպես նաև դրանց նպաստող պայմանների, պատճառների վերհանումն ու վերացումը մնում են ՀՀ դատախազության հիմնական անփոփոխ առաջնահերթություններից մեկը:

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդող տարվա համեմատ 2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է (2019թ. ընթացիկ վիճակը ամփոփման փուլում է): Եթե 2017թ. արձանագրվել է անչափահասի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված հանցագործության 403 դեպք, ապա 2018թ. արձանագրվել է նման 359 դեպք, այսինքն նվազումը եղել է 44 դեպքով կամ 12%-ով: 17-ով կամ 5%-ով նվազել է նաև հանցանք կատարած, իսկ 19.3%-ով՝ դատապարտված անչափահասների թիվը:

Չնայած այս դրական միտումներին՝ 2018թ. աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված առանձին վտանգավոր հանցատեսակներով, մասնավորապես սպանության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, կողոպուտի դեպքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ 2019թ. Դատախազության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների կանխարգելմանը, անչափահասներին հանցավոր արարքներից զերծ պահելուն և այդ նպատակով շահագրգիռ իրավասու մարմինների հետ համագործակցությունն ակտիվացնելուն միտված միջոցառումների իրականացումը:

Այդ նպատակով նախորդ 5 ամիսների ընթացքում մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից պլանավորվել և կազմակերպվել են դատախազների այցելություններ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են կայացել աշակերտների, մանկավարժական կոլեկտիվների մասնացկությամբ:

Հանդիպումների ընթացքում աշակերտներին մատչելի բացատրվել է անչափահասներին իրավախախտման մղելուն նպաստող ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը, ներկայացվել են դրանց քրեաիրավական հետևանքները: Խոսվել է անչափահասի կողմից ալկոհոլ և ծխախոտ գնելու արգելքի, դրանցից բխող անբարենպաստ հետևանքների առաջացման անխուսափելիության, ինչպես նաև դրանց վաճառքի համար նախատեսված պատասխանատվության մասին: Հանդիպումների ընթացքում դատախազներն աշակերտներին նաև իրազեկում են անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:

Ուսհաստատությունների մանկավարժների հետ հանդիպումներում շեշտը դրվում է անձնային հատկանիշների, դաստիարակության և զարգացման սոցիալական, ընտանեկան, կրթական առանձնահատկությունների հաշվառմամբ երեխաներին հանցավորության մղող գործոնների նկատմամբ հսկողությունը չթուլացնելու վրա: Հատուկ ուշադրություն է հրավիրվում ծնողների անմիջական մասնակցությամբ սոցիալական ցանցերից անչափահասների օգտվելու նվազագույն կանոնների պահպանման անհրաժեշտությանը՝ հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք և նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու, անչափահասների գիտակցության և վարքագծի վրա ազդող հանցածին տեղեկատվության վտանգների տեսանկյունից: Առաջարկվում է լուրջ հսկողություն սահմանել շեղվող վարքագիծ դրսևորող, դասերից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ:

Դատախազության տարածքային ստորաբաժանումների մասնակցությամբ կամ անմիջական նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում նաև շահագրգիռ այլ կառույցների՝ Ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գծով ծառայության աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Դրանց ընթացքում դատախազների կողմից նախանշվում են այս օղակների միջև համագործակցության կոնկրետ խնդիրներն ու ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի և անբերանպաստ պայմաններում, անհաշտ ընտանիքներում ապրող, հակաիրավական վարքագիծ դրսևորող և հանցավոր ենթամշակույթների կանոններին հարող անչափահասների, նրանց ընտանիքի անդամների հետ անհատական աշխատանքներին:

Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազությունը նաև որդեգրել է առանձին ուղղություններով անչափահասների առնչությամբ քրեական քաղաքականությունը վերանայելու ուղեգիծ: Մասնավորապես, դատախազության կողմից խստացվել է անչափահասի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու քրեադատավարական պրակտիկան: Դատախազներին հանձնարարվել է անչափահաս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ քննարկել «հսկողության հանձնել» խափանման միջոցը կիրառելու հարցը: Համաձայն նոր քաղաքականության՝ առաջին անգամ միջին ծանրության և ծանր հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է ընտրվել բացառապես այն դեպքերում, երբ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները փաստում են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու հետ կապված խափանման միջոցների պայմանները խախտելու մասին: Այս մոտեցման արդյունքում գործնականում գրեթե բացառվել են անչափահասների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը:

Դատախազության նախաձեռնությամբ հանցագործություն կատարած անչափահասների նկատմամբ պատժողական քաղաքականությունը փոխվում է դեպի ազատազրկման ձևով պատժի նվազեցումը, հանցանք կատարած անչափահասներին ուղղելու առավել արդյունավետ քրեաիրավական գործիքակազմի կիրառումը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է, որպեսզի անչափահասների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատախազները հատուկ ուշադրություն դարձնեն նրանց ուղղմանը նպաստող լրացուցիչ պարտականությունների սահմանմանը, պատժի փոխարեն քրեաիրավական ներգործության այլ՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմանը:

2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը շարունակում է նշված ուղղություններով  քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP