Կավճանկար, փուչիկներ, բարձր տրամադրություն ու խաղեր․ Երեխաների օրը Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Կավճանկար, փուչիկներ, բարձր տրամադրություն ու խաղեր․ Երեխաների օրը Գյումրիում

18:27 01.06.2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրիում նշվել է մի շարք միջոցառումներով։ Տոնական երաժշտություն ու խաղեր կազմակերպվել են բոլոր պուրակներում, այգիներում ու նախակրթական հաստատություններում: Կենտրոնական հրապարակում երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր: Այստեղով անցնում էր օրվա գլխավոր հերոսների շոգեքարշը: Հրապարակով մի քանի պտույտ կատարելուց հետո ուղևորները փոխվում էին: Շոգեքարշի կանգառն էլ քարե գորգի մոտ էր: Այստեղ երեխաները կավճանկարչություն էին անում, իրենց ցանկությունները պատկերում: Նրանց մեծ մասը նկարում էր տուն ու արև` այս կերպ արտահայտելով հարգանքը ընտանիքի նկատմամբ:

Միջոցառումների հաջորդ հրապարակը Բագրատունյանց պուրակում էր, այստեղ արդեն ոչ թե փոքրիկներն էին նկարում, այլ նրանց դեմքին կամ ձեռքին իրենց ուզած պատկերը նկարում էին երիտասարդները:

Ռիժկովի ճեմափողոցն էլ հիշեցնում էր նկարչական դպրոց: Մերկուրովի անվան նկարչական դպրոցի փոքրիկ սաներն իրենց մոլբերտներով այստեղ էին տեղափոխվել: Պաստառների վրա նկարում էին, ինչը փոքրիկներին ժպիտ ու ուրախություն է պարգևում։

Իսկ արդեն այգու կանաչապատ տարածքում փոքրիկների ամենասիրելի անկյունն է: Նրանք կարուսել են նստել, պաղպաղակ վայելել, միմյանց բարեմաղթանքներ հղել ու խաղացել ոչ թե համակարգչային խաղեր, այլ խաղեր գնդակով, օղակով ու պարանով: Մոռացված բակային խաղերի ցուցադրությունը զուտ հետաքրքրության համար չէր: Մեծերն ու փոքրերը մասնակցում էին միասին, վերհիշում կանոններն ու խաղի դաստիարակչական իմաստը:

Բակային խաղերում իրենց ունակությունները ցուցադրեցին նաև փոքրիկ մարմնամարզիկները, ովքեր իրենց բարդ վարժություններով զարմացրեցին հասակակիցներին: Հրապարակի մի անկյունն էլ հատկացված էր մտքի ու մտածողության սիրահարներին,այստեղ էլ երեխաներն իրենց ուժերն էին չափում շախմատ մարզաձևում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP