19:51 06.06.2019
Գերմանացի կին դիրիժոր Լին Կաոյի մշակութային համագործակցության կանգառը Գյումրին է: Լին Կաոն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, երկրորդով` դիրիժոր։ Դիրիժորը մեծ ոգևորությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել դիրիժորական ուղին:
«Մի շատ գեղեցիկ համերգային երեկոյից սկսվեց իմ դիրիժորական ուղին, գնացել էի օպերա լսելու, պարզվեց` դիրիժորի ինքնազգացողությունը համերգից րոպեներ առաջ վատացել էր ու ինձ անսպասելի բեմ կանչեցին: Առաջին անգամ դիրիժորի փայտիկն իմ ձեռքում էր, ու ես չէի պատկերացնում, որ այս մասնագիտությունը հետագայում դառնալու էր իմը: Ամբողջ մարմնով զգում էի երաժշտության ուժը: Դե, կանայք ավելի զգացմունքային են արտահայտում իրենց ապրումները: Դուք էլ շատ զգացմունքային ազգ եք, կուզենայի` կին դիրիժորներ շատ լինեին ձեր նվագախմբերում»,- ասում է Լին Կաոն։
Լին Կաոն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է: Մենակ չի եկել: Ամուսինն էլ կրթական ծրագիր է իրականացնում Հայաստանում: Հասցրել է ծանոթանալ հայկական մշակույթին, հանդիպել է մի քանի նվագախմբերի հետ ու տպավորված է երաժիշտների պրոֆեսիոնալիզմով։ Երբ առաջարկել են գերմանական գալա համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում, առաջինը սկսել է հետաքրքրվել մարզերի նվագախմբերով, և ընտրությունը կանգ է առել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի վրա:
«Աշխարհի շատ երկրներում եմ եղել համերգներով, բայց եկա ու համոզվեցի, որ իսկապես ձեր երկիրը հրաշք է, այսքան պատմական վայր ու զարգացած մշակույթ, աննկարագրելի է: Ինձ ավելի շատ տպավորել են ձեր նվագախմբերը, ես զարմացած եմ. Գյումրին այսքան պրոֆեսիոնալ երաժիշտների ինչպե՞ս է համախմբել, ֆանտաստիկ նվագախումբ է սա»,- խոստովանում է Լին Կաոն։
Լին Կաոյի և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ փորձերը կշարունակվեն մինչև համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանի դիրիժորի փայտիկը Լինի ձեռքին է, իսկ համերգացանկում գերմանացի մեծանուն կոմպոզիտորների` Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի հայտնի գործերն են կին դիրիժորի մշակումներով։
«Կարող եմ ասել, որ մեր նվագախմբի երգացանկում ևս երկու հանճարեղ գործեր ավելացան, մենք այս գործերը չենք կատարել, բայց ուրախ ենք, որ դրանք նոր մոտեցմամբ է ներկայացնում մեր հրավիրյալ դիրիժորը։ Սա ընդունվեց նվագախմբի կողմից ու վստահ եմ, մեր երաժշտասեր հասարակությունն էլ այն նույն ոգևորությամբ կընդունի»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Վարոսյանը։
«Կարծում եմ, որ շատ կարևոր հանգամանք էլ կա` Լինի և նվագախմբի հետ լեզվական շփումը ոչ մի խնդրի առաջ չկանգնեցրեց: Թե´ նվագախումբը, թե´ Լինը կես խոսքից իրար հասկանում են, ու բացարձակ թարգմանիչի կարիք չկա»,-պատմում է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյանը։
Շփման, հաղորդակցման խնդիրներ նվագախմբի երաժիշտների հետ, Լինը խոստովանում է, որ չունի, ասում է` խոսքերի փոխարեն երաժշտության լեզուն հոգով զգալն ու էմոցիաներին ազատություն տալն է օգնում: Բեմում էլ, բեմից դուրս էլ, փորձասենյակում էլ Լինը նույնքան էմոցիոնալ է:
«Եղավ մի պահ, երբ մտավախություն ունեցա, բայց նվագախմբի դիրիժորը՝ Երվանդը, ինձ հանգստացրեց ու ասաց, որ երաժշտությունը միջազգային լեզու է, որին միայն երաժիշտներն են տիրապետում, նա ճիշտ էր: Ես դրանից ոգևորվեցի ու իմ ամբողջ էներգիան, ապրումներն եմ ներդնում, ստացվեց` մենք իրար հասկանում ենք անգամ դիրիժորական փայտիկը դեռ վերև չպարզած»,- ասել է Լին Կաոն։
Հայ կոմպոզիտորների գործերին էլ է Լինը հասցրել ծանոթանալ: Իմանալով, որ տարին կոմիտասյան է, գալա համերգին պատրաստվում է հնչեցնել Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք կատարելու է հրավիրյալ երաժիշտ, դարձյալ գերմանացի՝ Մանուել Լիպշտայնը:
«Հայկական մշակույթը, երգարվեստը բավականին նուրբ է ու միևնույն ժամանակ բարդ, դրա համար պետք է շատ լուրջ մոտենալ, խաղիկները ճիշտ ու գրագետ ներկայացնել, որպեսզի Կոմիտասի գործերը չաղավաղվեն»,- ասում է դիրիժորը։
Գերմանական երաժշտության գալա համերգը Գյումրիում նախատեսվում է անցկացնել հունիսին: Հրավիրյալ երաժիշտների ու դիրիժորների հետ աշխատանքը Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը տարվա ընթացքում շարունակելու է ու դարձյալ եվրոպական դասական արվեստն է ներկայացվելու:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...