18:22 02.06.2019
Երկու օր առաջ ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Նա քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էդգար Թումասյանը, հայտնել է, որ ձերբակալման որոշումն անհիմն է եղել։
«Մենք երեկ վիճարկել ենք ձերբակալման հիմքն, ու դատարանը գտել է, որ ձերբակալումն իսկապես իրավաչափ չէ, ու Մանուկ Առաքելյանն այժմ ազատության մեջ է գտնվում»,- ասել է փաստաբանը։
Մեր թղթակցին փաստաբանը հայտնել է նաև, որ քննչական մարմինը գտնում է, որ Մանուկ Առաքելյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է քրեական գործի ընթացքին խոչընդոտի, հետևաբար Մանուկ Առաքելյանի նկատմամբ, քննիչը միջնորդել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորում։
«Քանի որ գործը կաշառքին է առնչվում, քննչական կողմը գտնում է, որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է փաստաթղթեր կեղծի և այլն, բայց ասեմ, որ այդ բոլոր փաստաթղթերն առգրավված են, ոչինչ անել նա չի կարող, ամեն դեպքում այդ կասկածները փարատելու համար Մանուկ Առաքելյանը երեկ իր պաշտոնից ազատման դիմում է գրել, բայց քննչական մարմինը պնդել է ու կալանավորման որոշում է ներկայացրել դատարանին, մենք այս պահին դատարանում ենք, սպասում ենք այդ որոշման դատական նիստին»,- ասել է Էդգար Թումասյանը։
Մյուս ձերբակալված պաշտոնյայի՝ Սլավիկ Ղազարյանի նկատմամբ ևս որպես խափանման միջոց որոշում կկայացվի, թե ինչ որոշում դեռ հայտնի չէ, այս մասին մեր թղթակցին հայտնել է նրա փաստաբան Թամարա Յայլոյանը։
«Ես, որպես Սլավիկ Ղազարյանի պաշտպան, նոր եմ նրա գործում ներգրավվել, հետևաբար չեմ հասցրել ձերբակալման որոշումը բողոքարկել՝ գործին լիարժեք չծանոթանալով։ Այս պահին մենք սպասում ենք, թե խափանման միջոց դատարանը ինչ կընտրի, որից հետո մեր անելիքները կորոշենք։ Ասեմ, որ ես խոսել եմ Սլավիկ Ղազարյանի հետ, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ ինքը որևէ հանցանք չի կատարել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Սլավիկ Ղազարյանի փաստաբան Թամարա Յայլոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների ձեռք բերած հիմնավոր տեղեկությունների հիման վրա մայիսի 31-ի առավոտյան ձերբակալվել էին Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյա։
Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալվածները քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն են։
SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաներ աշխատավայրից բերման են ենթարկվել մարզի դատախազություն, որից հետո ձերբակալվել են։ Նշենք, որ քաղաքապետարանի երկու պաշտոնյաները Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն են բացահայտել ու իրավախախտումը չեն արձանագրել, որի դիմաց սեփականատիրոջից ստացել են զգալի չափերի կաշառք: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...