ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործարք են առաջարկում Ռուսաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործարք են առաջարկում Ռուսաստանին

13:59 03.06.2019

 Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը:

Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը պետք է պարտավորվի վերահսկել Իրանի գործողությունները և ազդեցությունը Սիրիայում: Ո՞վ է այս նախաձեռնության և առաջարկի հեղինակը, չի հստակեցվում:

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թել Ավիվը Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել և այն ուղարկել է Պուտինին ու Թրամփին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

22:45 20.05.2024

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: ...

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […] ...

Իրանը հրապարակել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները

21:00 20.05.2024

Իրանը հրապարակել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի իշխանությունները հրապարակել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները, այդ թվում՝ անձնակազմի անդամների։ Fars գործակալությունը տրամադրել է ավիավթարի զոհերի ամբողջական ցուցակը։ Անձնակազմի անդամներն են՝ օդաչու, գնդապետ Թահեր Մոստաֆավին, երկրորդ օդաչուն՝ գնդապետ Մոհսեն Դարյանոշը և տեխնիկական աշխատող՝ մայոր Բեհրուզը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձնակազմի կազմում եղել են երկու […] ...

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

20:06 20.05.2024

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։ «Հունիսի 28-ը կարելի է համարել Իրանի պատմության մեջ տասնչորսերորդ նախագահական ընտրությունների օրը»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Իրանում Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ին։ ...

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

18:26 20.05.2024

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրանց ընտանիքներին, ժողովրդին և Իրանի կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։ «Գլխավոր քարտուղարը վշտացած է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի […] ...

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […] ...

BACK_TO_TOP