Սկսվել է Ադրբեջանից կաշառք ստացած եվրապատգամավոր Վալոնտեի դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+15.09 oC

Սկսվել է Ադրբեջանից կաշառք ստացած եվրապատգամավոր Վալոնտեի դատավարությունը

16:56 03.06.2019

Իտալիայում՝ Միլանում, այսօր մեկնարկել է այդ երկրի ժամանակին Եվրոպայի խորհրդում ներկայացրած պատգամավոր, ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Լուկա Վալոնտեի դատավարությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։

Մեղադրանքի համաձայն՝ Վալոնտեն ոչ միայն ինքն է ստացել կաշառք, այլև միջնորդ է եղել այլ պատգամավորների համար։ Կաշառակերները միասին պետք է անեին այնպես, որ Եվրոպայի խորհրդում ընդունվեին այնպիսի բանաձևեր, որոնք բխում էին Ադրբեջանի իշխանությունների շահերից ու թաքցնում էին այդ երկրում մարդու իրավունքների խախտումները։

Մասնավորապես, Վալոնտեն մեղադրվում է «խավիարային դիվանագիտության» գործով․ նա ստացել է 2,3 միլիոն դոլար կաշառք իր ու գործընկերների համար, որպեսզի նրանք թույլ չտան, որ Եվրոպայի խորհրդում ընդունվի Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ 2013 թվականի բանաձևը։

Գործի բացահայտումը սկսվել է 2016 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

10:37 17.05.2024

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։ Հրթիռի տեսակի և թռիչքի հեռահարության մասին տեղեկատվությունը չի տրամադրվում, համապատասխան տվյալները վերլուծվում են։ Նախորդ անգամ Փհենյանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել ապրիլի 22-ին։ ...

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող շտաբին և ռազմական ճամբարին հարվածելու մասին

10:20 17.05.2024

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող շտաբին և ռազմական ճամբարին հարվածելու մասին

«Հեզբոլլահ»-ի շիա աշխարհազորայինների անօդաչու թռչող սարքերը հարձակվել են իսրայելական զորքերի դիրքերի վրա Արևմտյան Գալիլեայի սահմանային շրջաններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված կազմավորման հայտարարության մեջ։ «Իսլամական դիմադրության զորքերի մարտիկները անօդաչու թռչող սարքեր են օգտագործել թշնամու ցամաքային թիրախներին հարվածելու համար»,-նշվում է տեքստում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս գործողությունն իրականացվել է ի պատասխան […] ...

Բորելն ասել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Թայվանը՝ չնայած կղզու հետ տնտեսական հարաբերություններին

10:00 17.05.2024

Բորելն ասել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Թայվանը՝ չնայած կղզու հետ տնտեսական հարաբերություններին

Եվրամիությունը չի ճանաչի Թայվանը, թեև նախատեսում է զարգացնել տնտեսական և մշակութային հարաբերությունները կղզու հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք չենք ճանաչում և մտադիր չենք ճանաչել Թայվանի պետականությունը, կա միայն մեկ Չինաստան։ Մենք կունենանք տնտեսական և մշակութային հարաբերություններ այս տարածքի հետ՝ չճանաչելով նրա պետականությունը», – ասել […] ...

Պենտագոնը հայտարարել է իր անփոփոխ դիրքորոշումը Կիևի կողմից ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ

09:30 17.05.2024

Պենտագոնը հայտարարել է իր անփոփոխ դիրքորոշումը Կիևի կողմից ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ

ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումն այն մասին, որ Կիևը չպետք է օգտագործի ամերիկյան զենքերը ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը», – ասել է Սինգհը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը վերանայել է իր կարծիքը Խարկովի մարզում ռուսական հարձակման ֆոնին: Միաժամանակ […] ...

Սլովակիայի նախագահն ասել է, որ Ֆիցոն հիշում է մահափորձի մանրամասները

09:16 17.05.2024

Սլովակիայի նախագահն ասել է, որ Ֆիցոն հիշում է մահափորձի մանրամասները

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հիշում է իր մահափորձի հանգամանքները, նա զարմացած է, թե որքան արագ է տեղի ունեցել ամեն ինչ, ասել է հանրապետության ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին։ «Նա հիշում է, նա զարմանում է, թե ինչպես է դա եղել, որքան արագ է դա եղել», – ասել է Պելեգրինին TA3 հեռուստաընկերությանը։ Պելեգրինին հինգշաբթի կեսօրին այցելել է Ֆիցոյին […] ...

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

23:53 16.05.2024

Վուչիչը կարծում է, որ Արևմտյան Բալկանների երկրները ԵՄ-ին չեն անդամակցի Ուկրաինայից առաջ

Արևմտյան Բալկանների երկրները չեն ընդունվի Եվրամիություն մինչև Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, նրանք պետք է սպասեն առնվազն վեց տարի եվրաինտեգրման համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի մասնակցությամբ տարածաշրջանային առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ «Ես գիտեմ, որ մենք Եվրամիության մաս չենք լինի Ուկրաինայից առաջ: Երբ մենք մտնենք Եվրամիություն, […] ...

BACK_TO_TOP