21:59 03.06.2019
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը բացառիկ հարցազրույց է տվել ABCNews հեռուստաընկերությանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչություն է կիրառում:
«Նախագահ Թրամփը դա անվանում է տնտեսական պատերազմ, իսկ ես դա անվանում եմ տնտեսական ահաբեկչություն, քանի որ դրա թիրախը Իրանի հասարակ ժողովուրդն է», – հայտնել է Զարիֆը:
Զարիֆն անդրադարձել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող ուժեղացված հսկողությանը: Իրանի արտգործնախարարի խոսքով, դրա պատճառն ամերիկյան զորքերի կուտակումն է այդ շրջանում:
«Պատահական չէ, որ մենք այս շրջանը կոչում ենք Պարսից ծոց: Դա մեր կողքին է, և մենք իրավունք ունենք պաշտպանելու մեզ: Պատկերացրեք միայն, եթե Իրանը գար Կալիֆոռնիայի կամ Ֆլորիդայի ափեր: Դուք ինչպե՞ս դրան կվերաբերվեիք», – ասել է Զարիֆը:
Լրագրողը հարց է տվել այն մասին, թե ինչ հետևանքներ կունենան Վաշինգտոնի գործողությունները:
«Թո՛ղ նախագահ Թրամփն ինքը գուշակի, որովհետև նա սիրում է, որ աշխարհում բոլորը կռահեն, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում: Մի օր Սպիտակ տունն է հայտարարություն անում, մի օր՝ Պետքարտուղարությունը: Քանի որ նրանք ուզում են, որ մենք կռահենք, թող իրենք էլ կռահեն», – նշել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը նաև Թրամփին նախազգուշացրել է չսպառնալ Իրանին:
«Իրանի դեմ սպառնալիքները երբեք չեն աշխատում: Երբեք Իրանին մի՛ սպառնացեք: Փորձեք հարգալից վերաբերմունք դրսևորել: Գուցե, դա աշխատի», – եզրափակել է Ջավադ Զարիֆը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ վարել՝ առանց նախապայմանների: Պոմպեոն միևնույն ժամանակ շեշտել է, որ բանակցություններ սկսելու համար Իրանը պետք է վարվի՝ ինչպես նորմալ պետություն:
Երկու երկրների հարաբերություններն է՛լ ավելի են լարվել այն բանից հետո, երբ Իրանը մայիսին հայտարարեց միջուկային գործարքից մասնակիորեն դուրս գալու մասին: Վաշինգտոնը Իրանի հետ միջուկային գործարքից դուրս է եկել անցյալ տարվա մայիսին և կրկին պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ:
10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին10:18 30.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:09 30.04.2025
Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 30.04.2025
WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...
09:52 30.04.2025
Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...