Երևանում կայացել է ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Երևանում կայացել է ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ

20:50 03.06.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 3-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները:

Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, իրավապահ երկու կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ,ինչպես և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը:


Օրակարգում ընդգրկված «Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին» հարցի շուրջ զեկույցներով հանդես են  եկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը և ՌԴ ՆԳՆ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության գլխավոր վարչության պետ Անդրեյ Խրապովը:

Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել «ՌԴ ՆԳՆ գլխավոր տեղեկատվական-վերլուծական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետի պաշտոնակատար Վլադիմիր Ագեևը և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Արթուր Անտոնյանը:

Միավորված կոլեգիայի աշխատանքային պլանը ներակայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտին ամփոփիչ ելույթներ  են ունեցել ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Միավորված կոլեգիայի նիստում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ և ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP