20:00 04.06.2019
Հոլանդացի ուսանողները գյումրեցի փոքրիկների համար խաղահրապարակ են կառուցում։ Մեկ ամիս է, որ Գյումրիի հաղթանակի զբոսայգուն կից նոր խաղահրապարակում շինաշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Գյումրիում խաղահրապարակ կառուցելու գաղափարն ու ծրագիրը հոլանդացի ուսանողներինն է: Քոլեջներից մեկի ուսանողներն ու դասախոսները միասին եկել են Գյումրի` կամավորական աշխատանք կատարելու: Խաղահրապարակը կառուցվում է «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի բակում, բայց այն կդառնա բոլոր փոքրիկների ժամանցի վայրը:
Հոլանդիայի «Քենդեյ» քոլեջի ուսանողները մի քանի ամիս առաջ չէին պատկերացնում, որ դպրոցական արձակուրդները կանցկացնեն մի քաղաքում, որտեղ ոչ թե հանգստի, այլ բարեգործական նպատակներով կլինեն: Հոլանդացի ուսանողները դարձել են շինարարներ ու խաղահրապարակ են կառուցում գյումրեցի երեխաների համար: Գյումրիի մասին լսել են իրենց դասախոս Ռենե Բեոնքից, որի կապը Գյումրիի հետ սկսվել է 1988-ից հետո:
«Գյումրի եկա 1989 թվականին, երկրաշարժից հետո ցանկություն հայտնեցի գալ ու օգնել աղետյալ քաղաքի բնակիչներին: Ավստրիական թաղամասում շինարարություն էինք անում: Այդ տարիներից հետո ես չկարողացա կապը կտրել Գյումրիի հետ: Միշտ պատմում եմ իմ ուսանողներին, թե Գյումրին ինչ քաղաք է ու ինչու է անհրաժեշտ օգնել այս քաղաքի փոքրիկներին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Քենդեյ» քոլեջի դասախոս Ռենե Բեոնքը։
«Երբ մեր դասախոսը պատմեց մեզ Գյումրիի մասին, հասկացանք , որ այստեղի շատ մանուկներ դեռ խաղահրապարակներ չունեն: Մեր ծրագիրը, երբ քոլեջի տնօրինությունը հաստատեց, սիրով համաձայնեցինք գալ Գյումրի, որպեսզի այստեղ կառուցենք այդ խաղահրապարակը»,- ասել է Գում Վոսորսը։
Ծրագիրը հավանության արժանացել էր, քաղաքն էլ հայտնի էր, բայց ուսանողների համար ամենաբարդ փուլը ֆինանսական միջոցներ հայթայթելն էր: Հանգանակություն են կազմակերպել իրենց քոլեջում, իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառել ու երկու ամսում կարողացել են անհրաժեշտ գումարը հավաքել:
«Գումարը պետք էր, որպեսզի մենք շինանյութ գնեինք: Սկսեցինք պլաստմասսե շշեր հավաքել, վաճառել, թխվածքներ պատրաստել ու դրանք վաճառել մեր քոլեջում: Գիտեք` ամենակարևորը ո՞րն էր, որ երբ մենք մարդկանց ասում էինք, թե ինչի համար է այդ գումարը, ոչ ոք չէր հրաժարվում մեզ օգնել»,- ասել է ուսանողներից Լին Աշլինգը։
8 ուսանողով ու երկու դասախոսով խաղահրապարակում տարբեր աշխատանքներ են կատարում` տղաները հողային, աղջիկները, որքան էլ զարմանալի է, ներկարարությունից մինչև զոդման աշխատանքներ: 16 տարեկան է Յուլյա Ալավիտալոն, նա, ուսմանը զուգահեռ, զոդողի մասնագիտությունն է սովորել իր պապից։
«Ես աշխատում եմ մեր քաղաքում, նաև մեքենաներ եմ վերանորոգում: Երբ քննարկում էին, թե այս ծրագրին ինչ մասնագետներ են պետք, ես վստահաբար ասացի, որ զոդելու-եռակցելու աշխատանքներում ես կարող եմ օգտակար լինել: Եվ հիմա տեսաք, թե ինչպես աստիճանների համար բազրիքներ պատրաստեցի: Դրանք ամուր են ու ապահով փոքրիկների համար»,- ասել է Ալավիտալոն։
Խաղահրապարակից հետո հոլանդացի կամավորները կանցնեն «Ալվան ծաղիկ» սոցիալական կենտրոնի նախակրթարանի վերանորոգմանը, որտեղ մարզի տարբեր գյուղական համայնքներից փոքրիկներ են հաճախում:
Հոլանդացի ուսանողները, երբ շինարարության փուլն ավարտեն, դատարկ չեն թողնելու խաղահրապարակը, այստեղ տեղադրելու են խաղեր, իսկ կենտրոնում հայոց այբուբենի պատն են ստեղծելու, որպեսզի փոքրիկները տառաճանաչ դառնան, գուցե նաև հենց իրենք` հոլանդացի ուսանողները, ցանկություն ունենան հայերեն սովորել:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...