15:15 04.06.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ խոսել է այն մասին, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Սևանա լճի հիմնախնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման ենթահանձնաժողով՝ մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ քննարկման դնելով ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները:
«Քննարկման հիման վրա ստեղծում ենք քննիչ հանձնաժողով, հենց ջրային ռեսուրսների կառավարման առումով: Ես հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ, երեք հիմնական կետեր եմ ներառել դրա մեջ՝ Սևանի ջրի օգտագործման հիմնական նպատակը խմելու ջուրն է, այսինքն՝ Սևանի հետ կապված մեր գերնպատակը խմելու ջրի պաշար ունենալն է, Սևանը որպես հոգևոր, մշակութային արժեք ընկալելը, հիդրոէներգետիկ նպատակներով, ոռոգման նպատակով Սևանա ջրի օգտագործումը ստորադասվում է խմելու ջրի նպատակին»,- ասել է Կարապետյանը:
Կարապետյանը հիշեցրել է, որ ժամանակին, փակագծերի մեջ ներառված, մի միտք է ավելացվել Սևանի մասին օրենքում, ըստ որի՝ հնարավոր է ջրառ իրականացնել և բացասական հաշվեկշիռ ունենալ:
«Ես առաջարկել եմ այդ փակագծերով հատվածը հանել և բացառել բացասական հաշվեկշիռը՝ ջրառի հետևանքով: Այսինքն՝ մենք այլևս ջուր չենք տալու հիդրոէլեկտրակայաններին, չենք տալու թեկուզ ոռոգման նպատակով ավել ջուր, քան նախատեսված է, որպեսզի Սևանում բացասական հաշվեկշիռ չունենանք: 3-րդ կետով՝ Սևանի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում, գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման արգելքն է: Այս երեք կետերով՝ օրինագիծը հիմա շրջանառության մեջ է»,- հավելել է Կարապետյանը ու նաև նշել, որ հունիսի 13-ին արտագնա նիստ են անցկացնելու Սևանում: «Հրավիրված են լինելու շահագրգիռ բոլոր՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչները»,- ասել է նա:
Ըստ Կարապետյանի՝ քննարկման թեմա են դառնալու թե՛ օրենսդրական կարգավորումները, թե՛ այն գործնական քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն։
«Չկարգավորված հարցերը շատ են։ Մենք պետք է բոլորս աշխատենք, որպեսզի կարողանանք արդյունք ապահովել: Եվ օրենսդրական նախաձեռնությունը և ջրային ռեսուրսների՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը, և առաջիկա նիստը հանձնաժողովի աշխատանքի արդյունքն է»,- հավելել է Կարապետյանը:
Ինչ վերաբերում է այն այլընտրանքին, որն առաջարկվելու է ոռոգման խնդիրը լուծելու համար։
«Մենք այս տարի ջրամբարներում ունենք արդեն կուտակված մոտ 150 մլն խմ-ից ավելի ջուր, քան անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում: Դա նշանակում է, որ մենք միայն կոռուպցիոն ռիսկերը բացառելու հաշվին կարողացել ենք ջրամբարներում այնքան ջուր ապահովել, որ ոռոգման սեզոնին պետք է որ բավարար լինի: Գումարած Սևանա լճից ջրառը, որը սահմանված է օրենքով, դա լիովին բավարարելու է Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի հարցերը լուծելու համար»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ անթույլատրելի է համարում մոտեցումը, թե կարևորն Արարատյան դաշտը ջրելն է, Սևանը թող ճահճանա: Սևանը չպետք է դիտարկվի որպես ոռոգման ջրի պաշար, տարա, որից երբ և ինչքան ուզենանք ջուր բաց թողնենք:
Ավելին, ըստ Կարապետյանի, խոսվում է նաև այն մասին, որ օրենքով սահմանված 170 մլն խմ ջրառն ամեն տարի 5 միլիոնով կրճատվի, քանի որ Սևանա լիճն օրհասական վիճակում է:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...