ՌԴ ԶՈւ հարավը տեխնիկական համալրումներ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՌԴ ԶՈւ հարավը տեխնիկական համալրումներ ունի

14:44 04.06.2019

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավիապարկը համալրվել է մինչև Սու-25ՍՄ3 մակարդակի արդիականացված 4 միավոր գրոհիչներով։ Մինչև տարեվերջ ռազմական շրջանի սպառազինության մեջ կմտնի ևս 2 միավոր արդիականացված Սու-25ՍՄ3 գրոհիչ։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։ Կայքը նշում է, որ Սու-25ՍՄ3-ները արդիականացվել են սիրիական պատերազմի փորձից ելնելով և հենց Սիրիայում են առաջին անգամ մասնակցել պատերազմական գործողություններին։

Սու-25-երի արդիականացումը նախ վերաբերում է գրոհիչի պաշտպանական համակարգի բարելավմանը։ Նոր գրոհիչների ճակատային և կողային հատվածները պաշտպանված են 24 մմ հաստության զրահով, ապակիների հաստությունը 55 մմ է։ Արդիականացված գրոհիչները համալրված են «Վիտեբսկ-25» պաշտպանական համալիրով։ Գրոհիչը նաև համալրվել է «Սոլտ-25» նշանառման-նավիգացիոն համալիրով։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մտադիր է սպառազինությունում առկա բոլոր Սու-25-երը արդիականացնել մինչև ՍՄ3 մակարդակի, ինչի համար պլանավորվում է ծախսել 43,3 մլն դոլար, իսկ արդիականացումը ավարտել մինչև 2021 թվականը։

Բացի այս, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը ստացել էր ևս մեկ արդիականացված Սու-25ՍՄ3 գրոհիչ, իսկ ՀՌՇ հրամանատարը հայտարարել էր, որ ռազմական շրջանը ավելի քան 220 միավոր նոր տեխնիկա է ստացել 2019 թվականի առաջին կեսին։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, որի ավիապարկում առկա 18 միավոր ՄիԳ-29 կործանիչները հնարավոր է փոխարինվեն Սու-30ՍՄ կործանիչներով։

ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի որոշմամբ՝ ռազմական շրջանը մինչև տարեվերջ ստանալու է 1200 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկա։ Հարավային ռազմական շրջանի նախորդ տեխնիկական համալրումների մասին կարող եք կարդալ այս հոդվածներում (1, 2, 3):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP