Տիգրան Պետրոսյանը «Շիրակ» օդանավակայանում դիմավորել է զբոսաշրջիկներին և նրանց հետ շրջել քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Տիգրան Պետրոսյանը «Շիրակ» օդանավակայանում դիմավորել է զբոսաշրջիկներին և նրանց հետ շրջել քաղաքում

20:03 04.06.2019

Հունիսի 3-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային այց է կատարել «Շիրակ» օդանավակայան, զրուցել Մոսկվա-Գյումրի չվերթով Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ, իսկ Նիժնի Նովգորոդից Գյումրի եկած Գոնչարով ամուսիններին մարզպետն անձամբ է ուղեկցել: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է  Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Հյուրերին մարզպետը պատմել է Գյումրու պատմության, ճարտարապետության, ավանդույթների ու սովորույթների մասին: Կատյա Գոնչարովան Գյումրի է եկել տպավորված հատկապես ճարտարապետությամբ և նշել է, որ Գյումրիից կգնա հյուրընկալությունից զարմացած:

«Պարո´ն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած, եթե մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին, երևի չհավատան: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- մարզպետին հրաժեշտ տալով` ասել է Կատյա Գոնչարովան:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի հետ  քննարկվել է ինչպես օդանավակայանի գործունեությանը, ուղևորահոսքերին առնչվող հարցեր, այնպես էլ կարգապահական և տեղեկատվական խնդիրներ:

«Շիրակ օդանավակայանն այն կարևոր հանգույցն է, որի լիարժեք աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի, այլ մեր երկրի համար, իսկ դա նշանակում է, որ բոլոր կառոււյցներն ու շահագրգիռ կողմերը պետք է համագործակցեն ու աշխատեն, որպեսզի զերծ մնանք տարատեսակ խնդիրներից ու դժգոհություններից, ցանկացած մեկի համար պետք է անընդունելի լինի թալանի հոգեբանությունով աշխատող տաքսիստն ու զբոսաշրջիկին հիասթափեցնող վերաբերմունքը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Կարևորելով մարզ այցելող զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու սպասարկումը՝ Տիգրան Պետրոսյանը զրուցել է տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների հետ՝ հորդորելով զերծ մնալ ոչ պատշաճ վերաբերմունքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP