Շիրակի Հացիկ գյուղում թեմատիկ այգի է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.49 oC

Շիրակի Հացիկ գյուղում թեմատիկ այգի է բացվել

14:28 06.06.2019

Շիրակի մարզի Հացիկ գյուղում հունիսի 5-ին բացվել է առաջին թեմատիկ այգին։ Այն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար 2018-2019» ծրագրի «Թեմատիկ այգի» ենթածրագրի երիտասարդների նախաձեռնությունն է եղել, որի անմիջական մասնակիցները գյուղի աշակերտներն են եղել։

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի ղեկավարը նշել է, որ թեմատիկ այգին ունի բնապահպանական ուղղվածություն` նստարանները, ծաղկամաններն ու ճոճանակներն ամբողջությամբ սարքված են թափոններից։

«Նախ` հանդիպումներ ու սեմինարներ ենք ունեցել Հացիկի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, որտեղ ներկայացրել ենք պլաստիկի վնասակար ազդեցությունը մարդու ու շրջակա աշխարհի վրա, որպեսզի հասկանան` ինչի համար են շաբաթօրյակները, ոչ թե մաքրեն, հետո նույն տարածքն իրենք աղտոտեն, ապա աշակերտների ու երիտասարդ կամավորների հետ շաբաթօրյակներ ենք կազմակերպել մարզի մի շարք տարածքներում, որոնցից հատկանշական է Ծակքար պատմամշակութային տարածքի բարեկարգումը:

Տարածքներից հավաքված աղբը՝ պլաստիկ շշերը, ոչ թե թափել ենք, այլ կամավորների հետ վերամշակել ու դպրոցի հարևանության գտնվող տարածքում այգի ենք հիմնել: Աշխարհի շատ երկրներում աղբն օգտագործում են արվեստում, տնտեսության մեջ, իսկ մենք շարունակում ենք այն թաղել կամ այրել: Ուզում ենք ցույց տալ, որ պետք չէ միայն սպասել մեծ վերամշակման գործարանների, այլ ինքներս փոքր, բայց քայլեր ձեռնարկենք», ասել է ծրագրի ղեկավար Մարիամ Գևորգյանը:

Այգու մուտքն ու տարածքը զարդարող հայկական տարազներով տիկնիկներն էլ հացիկցի տիկին Կիմայի ձեռքի աշխատանքներ են։

«Աշխատանքների ընթացքում տեղեկացանք, որ գյուղում կա կին, որը տարբեր իրերից տիկնիկներ է ստեղծում, երեխաները խոստացել են, որ գյուղում պլաստիկե շշերը կհավաքեն ու կտան այդ տիկնոջը, որպեսզի նա այգու համար տիկնիկներ պատրաստի։ Ու, ինչպես տեսնում եք, տիկնիկներն իրենց տեղերում են», ասել է ծրագրի թիմի անդամներից Նունե Ղազարյանը:

Գյուղի երիտասարդներն էլ խոստանում են հետևողական լինել այգու մաքրության պահպանմանն ու հաճախ կազմակերպել բնապահպանական թեմատիկ քննարկումներ։

Այգու բացմանը աշակերտները ծրագրի անդամների հետ նոր ծառեր տնկեցին։

«Այգին առանց ծառերի անհնար է պատկերացնել։ Կանաչ տարածքների ավելացումը նախ` օդի մաքրությանն է նպաստում։ Բայց չպետք է միայն տնկենք, պետք է նաև հետևենք աճին ու մաքուր պահենք տարածքը»,- ասել է ծրագրի անդամ Դիաննա Սմբատյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

08:32 04.08.2025

Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) որոշել է ստեղծել «Պաշտպանության խորհուրդ» անվամբ հատուկ մարմին, որը պատասխանատու կլինի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ասվում է ԱԱԽ քարտուղարության հայտարարության մեջ։ «Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն, հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը», – ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ դրա անդամները կլինեն դատական իշխանության ղեկավարը, […] ...

Մեծ Բրիտանիան 132 միլիոն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

08:21 04.08.2025

Մեծ Բրիտանիան 132 միլիոն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 132 միլիոն դոլար կծախսի Լա Մանշով անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։ «Նախարարները լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 132 միլիոն դոլար) կծախսեն Լա Մանշի անցումների սահմանափակման միջոցառումների վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ կնքված (միգրանտների փոխանակման վերաբերյալ) համաձայնագրի շրջանակներում», – գրում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:11 04.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP