15:16 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ Սևանի իշխանի բազմացման ծրագրերից մեկի մասով մտահոգություն ունեն, քանի որ կերը, որը տրամադրվում է, ունի ֆոսֆորի պարունակություն: Խոսքը ցանցավանդակների ծրագրի մասին է:
«Մեր մոնիթորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից: Մենք այս պահին հետազոտություններ անում ենք, բայց նաև գերմանական ինստիտուտն է հետազոտություններ կատարել: Հաշվետվությունը, որ նրանք մեզ ներկայացրել են, ցույց է տալիս, որ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաներն ավելի բարձր են, քան այլ տարածքներում: Վերջնական ուսումնասիրությունները կշարունակենք և ըստ այդմ՝ կհասկանանք, թե ինչքանով է վտանգավոր այդ ցանցավանդակների լինելը Սևանա լճում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անձամբ իր կարծիքով՝ ցանցավանդակային տնտեսությունները նախատեսված չեն փակ տիպի ջրավազանների համար: Աշխարհում ընդունված է այն կիրառել ծովային ու բաց տարածքներում:
«Կոնցենտրացիաները, որոնք առաջանում են այդ ցանցավանդակային տնտեսությունից, եթե մասնագետները կհամարեն խնդրահարույց, ապա որևէ խնդիր չենք տեսնում դրանց հեռացման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խնդիրը միայն ցանցավանդակների մեջ չէ: Ֆոսֆորի մեծ արտահոսք կան նաև տարածքում գործող ռեստորաններից, քաղաքային ու գյուղական բնակավայրերից, որտեղ նաև անասնապահությամբ են զբաղվում:
Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ հիմա աշխատում են գիտնականների հետ, որպեսզի հասկանան, թե մաքրման կայանների միջոցով որքանով կարող են լուծել խնդիրը: Լայնամասշտաբ աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված:
Հիշեցնենք, որ Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-400 մետր հեռավորության վրա, ցանցավանդակներ են տեղադրվել՝ լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար: Ցանցավանդակներն առայժմ 4-ն են: Գարնանը դրանց թիվը կհասնի 10-ից 12-ի, իսկ հետո ամեն տարի էլի ու էլի կավելանա:
Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականություն է դառնում 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը: Ուստի, 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»:
Բայց, բնապահպաններն անհանգստացած են, որ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն» իր հերթին կարող է խնդիրներ առաջացնել Սևանա լճի էկոհամակարգի վրա: Իսկ ռիսկերից սրանք են առանձնացնում.
• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից ձկների վայրի հանրույթին
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում
• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ
• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում
• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ:
Այս ռիսկերի մասին գրված է նաև «Գեղարքունիքի մարզի Սևանա լճի Բերդկունք համայնքին հարող հատվածում «Սևան ակվա» ՓԲԸ կողմից նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում», որը փորձաքննություն է անցել 2017-ին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...