13:06 06.06.2019
Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին և Իէն Գիլանը երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են Rock Aid Armenia ծրագրի 30 ամյակին նվիրված հանդիպմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, և այլ պաշտոնյաներ:
Ծրագրի պատմությունը ներկայացնելուց հետո լեգենդար երաժիշտները պատասխանել են հանդիսատեսի հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել են շատերը, սակայն մեծամասամբ ոչ թե հարց են տվել, այլ մեծարանքի ու շնորհակալության խոսքեր ասել, ստորագրություն խնդրել:
Երաժիշտները տեղեկացրել են, որ BBC-ն 8 մասից բաղկացած ֆիլմ է նկարահանելու իրենց խմբերի մասին, պատմել են իրենց ծրագրերի մասին, որոնց մեջ Հայաստանն ու Գյումրիի՝ իրենց աջակցությամբ կառուցված երաժշտական դպրոցը, առաջնային դեր ունեն:
Թե երբ լեգենդար երաժիշտները համատեղ համերգ կունենան Հայաստանում հարցին, նրանք կատակեցին.
«Առաջին անգամվա համար մի 15-20 տարի պետք եկավ, մի 20 տարի հետո երևի կստացվի էլի»:
Թոմ Այոմին նաև նշեց, որ Հայաստանում սքանչելի տաղանդավոր երիտասարդներ կան:
«10 տարի այստեղ չեմ եղել և սքանչելի է ձեզ հետ գտնվել Հայաստանում: Մենք հավատում ենք Հայաստանին և համարում, որ հայ ժողովուրդը ֆանտաստիկ ժողովուրդ է: Հայաստանում տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ կան, մենք այսօր առիթ ունեցանք մի քանիսին տեսնելու, ֆանտաստիկ կիթառահարներ կան»:
Իէն Գիլանն էլ կիսվեց իր հիշողություններով.
«Երբ ես աղետից մի տարի հետո Սպիտակ գնացի, ցնցված էի, շատ էի տպավորված: Եվ ես սիրեցի հայ ժողովրդի ոգին և մշակույթը: Հիշում եմ` Սպիտակում մոտ 30 տարի առաջ ինձ մի մարդ ասաց, որ այնտեղ երաժշտությունը լռել է: Ո´չ ռադիոյով կա երաժշտություն, ո´չ եկեղեցում, նույնիսկ չկա թռչուների ճռվողյուն: Եվ մենք համարեցինք, որ երաժշտությունը լավագույն միջոցը կլինի վերակենդանացնելու համար: Եվ այդպես էլ եղավ, մենք միացանք երաժշտական դպրոցի վերականգնմանը, և երաժշտությունը դարձավ Հայաստանում վերածննդի խորհրդանիշ: Եվ երբ մենք Գյումրիի երաժշտական դպրոցը մտանք, ներսում ձյուն էր գալիս, բայց նրանք պարապում էին: Ես չէի տեսել այդպիսի կամք, այդպիսի սեր, այդպիսի նվիրվածություն»:
Հանդիպման վերջում Գիլանը նաև սիրո յուրահատուկ խոստովանություն արեց.
«Դժվար է խոսել, երբ մեկին սիրում ես, բայց երկար ժամանակով բաժանված ես: Ինչպե՞ս խոսքերով դա արտահայտես: Մի երգ կա, որն ունի այսպիսի տող՝ հոգիները, որ իրար հպվել են, ընդմիշտ մնում են միահյուսված: Այդ նախադասությունը հենց իմ մտքին է գալիս, ես մտածում եմ Հայաստանի մասին»:
Ի դեպ, երաժիշտներն այսօր այցելելու են այդ երաժշտական դպրոցը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...