18:00 06.06.2019
«Ես կխնդրեի պատերազմ հայտարարել այդ թշնամանք տարածողներին, հայհոյողներին, զրպարտողներին, դա կլինի իշխանության պաշտպանության դիրքերից, կլինի ընդդիմության դիրքերից՝ ընդդեմ իշխանության, երկուսն էլ մեծ թշնամիներ են, անկախ նրանից, թե ում են վիրավորում, ես չեմ պատկերացնում, որ հայը հայի մասին նման կերպ արտահայտվի»,- այսօր՝ հունիսի 6-ին, «Այլընտրանք» ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Արցախի և արցախցու, ասաց Արցախի մշտական ներկայացուցիչը Հայաստանում՝ Կառլեն Ավետիսյանը:
Նա իր խոսքում նշեց, որ ինքն իրեն զգում է իր հայրենիքում, անկախ նրանից` Արցախում է, Հայաստանում, թե Գյումրիում: Նրա խոսքերով` բոլորը պետք է լինեն պաշտպանված հավասարապես, իսկ բոլորիս հայրենիքը մեկն է ու բոլորին միավորողը պետք է լինի ընդհանուր գաղափարը, որ թշնամին գտնվում է սահմանից այն կողմ:
«Կենտրոնանանք միավորիչ գաղափարների վրա, իսկ միավորիչ գաղափարը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, մեր հայրենիքի պաշտպանությունն է, դրանից մեծ գաղափար չկա: Այդ տեսանկյունից ես կցանկանամ, որ դուք ևս ձեր գործունեության մեջ թշնամիներ ման չգաք, նույնիսկ ձեր քննադատողներին, իհարկե, եթե չեն հայհոյում: Հայհոյողներին ընդհանրապես չպետք է պատասխանել, որովհետև այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, նույնիսկ արժանի չեն պատասխանի և զրույցի, հասարակությունն ինքը նրանց պատասխանը կտա»,- ասաց Ավետիսյանը:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...