Դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ

17:23 06.06.2019

Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Դրանց ընթացքում արձանագրվել էին խախտումներ և տրվել էին դրանք օպերատիվորեն վերացնելու հանձնարարություններ, որոնց ամփոփ արդյունքները կներկայացվեն առաջիկայում:

Սակայն նպատակ ունենալով պարզել արձանագրված խախտումները վերացված լինելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով նախատեսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման պահանջների պատշաճ իրականացման հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունն անակնկալ ստուգումներ է նախաձեռնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Դրանց ընթացքում պարզվել է, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչների կողմից նախորդ անգամ արձանագրված խախտումների և բացթողումների զգալի մասը վերացված է: Մասնավորապես, չեն արձանագրվել պահվող անձանց խցերում քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու, այդպիսով ՔԿՀ ծառայողներին խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկումն անհնարին դարձնելու երևույթներ։ Բացի դրանից՝ լուծվել է նաև ՔԿՀ բնակելի խցերում անձանց գերբնակեցվածության խնդիրը: Չնայած ստուգման պահին առանձին խցերում եղել են նախատեսվածից ավելի թվով պահվող անձինք, սակայն պայմանավորված ՔԿՀ-ում սկսված վերանորոգման աշխատանքներով, այն կրել է ժամանակավոր բնույթ: Վերանորոգման միջոցով մասամբ լուծվում է նաև նախորդ ստուգմամբ արձանագրված՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ ոչ բարվոք վիճակը որոշակիորեն բարելավելու խնդիրը:

Չնայած այս արդյունքներին՝ կրկնակի ստուգման ընթացքում արձանագրվել են այլ բնույթի թերություններ ու խախտումներ:

Մասնավորապես՝ ստուգմամբ պարզվել է, որ կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Չի իրականացվում նաև պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու  գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի համապատասխան որոշմամբ՝ պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն և անհրաժեշտության դեպքում իրականացվում է մասնագիտական հետազոտություն: Մինչդեռ՝ ստուգմամբ պարզվել է, որ որոշակի ժամանակային կտրվածքներով ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց այցելություններ չեն կատարվել: Ակնհայտ է, մինչդեռ, որ սահմանված այս պարտավորությունների կատարումն ուղղակի բխում է ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքից:

ՔԿՀ-ում պահվող որոշ անձանց անձնական գործերի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվել, որ չնայած դրանցում առկա են առանձին դաժանությամբ կամ բռնությամբ կատարված հանցագործության մասին տեղեկություններ, սակայն նրանք հաշվառված չեն որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ: Մինչդեռ վերջինս անհրաժեշտ է նրանց հետ սոցիալական, հոգեբանական և իրավական համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

Խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալին ՔԿՀ տեխնիկատնտեսական սպասարկման մասի աշխատանքներում ներգրավվելու պահանջների, դատապարտյալների համար հաղորդակցության միջոցների, մասնավորապես փոստարկղերից և հեռախոսազանգից օգտվելու համապատասխան պայմանների և ընթացակարգերի պահպանման, պատժախցերում և կարանտինային բաժանմունքի խցերում կենցաղավարման համար նախատեսված անհրաժեշտ գույքով լիարժեք ապահովվածության, բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկները կարանտինային բաժանմունքով ապահովելու հետ կապված:

Արձանագրված խախտումները քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Նմանատիպ այցելությունները քրեակատարողական հիմնարկներ, որոնք ուղղված են նաև կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների ապահովման նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, շարունակվելու են՝ կրելով պարբերական և անակնկալ բնույթ: ՀՀ դատախազությունը հետևողականություն է ցուցաբերելու ՔԿՀ-ներում իր կողմից արձանագրված խնդիրների վերացման հարցում՝ ըստ արդյունքների ձեռնարկելով կոնկրետ իրավիճակից բխող դատախազական ներգործության համարժեք գործիքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP