18:25 06.06.2019
«Ռոքը օգնում է Հայաստանին» բարեգործական նախաձեռնությունը կշարունակի իր ծրագրերը Գյումրիում: Նախաձեռնության հեղինակներն այսօր Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց են այցելել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:
Հիշեցնենք` այն կառուցվել է 2013թ. «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախաձեռնության և ռոք երաժշտության աստղեր Իէն Գիլանի և Թոնի Այոմիի բարեգործական համերգներից ստացված միջոցներով:
Թիվ 6 երաժշտական դպրոցը 6 տարի է, որ գործում է շենքային պայմաններում: Մինչև 2013-ը նույն այս տարածքի հարևանությամբ քայքայված ու գորշ տնակներ էին, որտեղից երաժշտություն էր լսվում ամեն օր: Կաթացող տնակում մաշված գործիքներով, 25 տարի շարունակ, գյումրեցի շատ երեխաներ երաժշտական կրթություն են ստացել: Ամեն ինչ փոխվեց 2009-ին, երբ ռոք լեգենդար երաժիշտներ Թոնի Այոմին ու Իէն Գիլանը այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց:
Երաժիշտները խոստացան վերանորոգել դպրոցը: Բարեգործական համերգներ, նոր երգերի ձայնագրություն, իսկ ամբողջ հասույթը հետո «Հայ օգնության ֆոնդի» նվիրատու, սփյուռքահայ Մարդիգյան ընտանիքը եռապատկեց: Արդյունքը քարաշեն երաժշտական դպրոցն է, որտեղ այսօր սովորում է 220 աշակերտ:
Նոր դպրոցում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին վայելում էին սաների կատարումները: Դրանք հյուրերի պատվին ռոքային էին և առաջինը հնչեց նրանց ամենահայտնի հիթը:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը կշարունակի մնալ ռոք երաժիշտների ուշադրության կենտրոնում:
«Ռոքը օգնում է Հայաստանին» նախաձեռնությունը շուտով 5-րդ դարի հոգևոր երաժշտության՝ Մաշտոցի շարականների մշակումների ձայնասկավառակն է ներկայացնելու, որի վաճառքից ստացված ողջ հասույթը կրկին կուղղվի այս երաժշտական դպրոցին:
Այսօրվա ռոքային տոնը եզրափակվեց համաշխարհային ռոքի աստղերի հետ լուսանկարներով ու ինքնագրերով:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...