23:45 07.06.2019
Շիրակի մարզում այս տարի, անցած տարվա համեմատ, ոռոգման սեզոնն ավելի քան 1 ամիս շուտ է սկսվել: Մարզի ջրամբարներում ցանքատարածքների ոռոգման համար անհրաժեշտ քանակության ջուր կա, բայց խնդիրը այն բավարար քանակով ու ժամանակին ցանքատարածքներ հասցնելն է:
Մարզի ավելի քան 35 000 հեկտար հողատարածքներից միայն 4000 հա-ին է ոռոգման ցանցով ջուր հասնում, բայց հսկայական ջրակորուստներով: Ոռոգման համակարգում կապիտալ նորոգումներ չկան, իսկ հատվածային աշխատանքները ջրակորուստները չեն նվազեցնում։ Համակարգը գործարկելի դարձնելու համար հիմնականում մաքրման աշխատանքներ են տարվում։
Կառնուտում անցած տարվա բերքը դեռ պահեստներում է, բայց տնտեսությունները նորից ճակնդեղ ու գազար են մշակում: Իրացման խնդիրը մի կողմ, եղանակն էլ իր հերթին է նոր գործ բացում գյուղացու համար: Ասում են, որ հողը ոռոգել է պետք, բայց ոչ թե ոռոգման ջրով, այլ անձրևով, այլապես մոլախոտերն ավելի շատ կաճեն ու կխանգարեն բույսը մշակելուն։ Իսկ ջուրը ոչ միայն թանկ է, այլև անհասանելի:
Գյուղացին վաղուց է համոզվել, որ ջրամբարներում կուտակված ջրի շատ քանակությունը դեռ երաշխիք չէ, որ հողատարածքները ժամանակին ու լավ կջրվեն: Ջրի մի մասը մաշված խողովակներում է կորչում: ,,Շիրակ,, ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Ռուստամ Գրիգորյանի խոսքերով, համակարգում շատ ջրատարներ կան, որոնք դուրս գրման ենթակա են, քանի որ դրանցում ջրակորուստները ահռելի են, բայց դրանք շահագործվում են, որովհետև հողերը ոռոգել է պետք։
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի որոշ տեղերում ջրակորուստները գերազանցում են 71 տոկոսը։ Դրանք մեծ են Սառնաղբյուրի ջրամբարում, որտեղ վթարված հատվածները շատ են: Իսկ ընդհանուր ոռոգման համակարգում մեծ ծավալի հիմնանորոգումներ չեն եղել: Նաև սրանով պայմանավորված՝ չի հաջողվում գյուղացուն ժամանակին ջուր հասցնել։ Իսկ ջրի պահանջ ներկայացնում են հիմնականում միաժամանակ և՛ ֆերմերները, և՛ անհատ հողագործները։ Ազատան գյուղի հողերի ընդամենը 20 տոկոսին է ջուր հասնում Ջաջուռ գետակով: Օգուտն ավելի քիչ է, քան վնասը:
Գյուղամիջով անցնող գետակը վարարումների ժամանակ վնաս է հասցնում հարակից տներին: Իսկ հունից դուրս գալու պատճառը կեղտոտ վիճակն է: Հրատապ խնդիրների լուծման ծրագրով այն սկսել են մաքրել։ Սելավատարների մաքրման այս տարվա միակ ծրագիրն է։ Գետակի մեջ տիղմը մոտ 1 մետրի է հասնում։ Այն սելավատարից գյուղի կոյուղատարի է վերածվել, ջրլող կենդանիների պակաս էլ չունի։
Մաքրման աշխատանքների պատասխանատուն չի թաքցնում՝ գյուղը ճահճի է վերածվել, գետակի բետոնե հենապատնեշները չեն թողնում, որ անձրևաջրերը գետակին միանան ու հոսք ապահովվի։ Հարակից տներում գերխոնավ վիճակ է։ Հրատապ ծրագիրը սահմանափակվելու է գետակի հունի մաքրումով, բայց Ազատանի գյուղապետը դիմել էր այլ աշխատանքներ իրականացնելու ծրագրով, որի համար 24 մլն դրամ էր հարկավոր, որով պետք է սելավատարի բետոնե հենապատնեշները ապամոնտաժվեին ու այդ կերպ հունը իջեցվեր:
Հաստատված այլ ծրագրով ու հատկացված 5 մլն դրամով՝ 7 կմ երկարության գետակի միայն 500 մետր հատվածում հունը կկարողանան մաքրել: Սա աշխատաոճ է դարձել ամբողջ համակարգի համար։ Ըստ ընկերության գործադիր տնօրենի՝ ամեն տարի խնդիրներն ավելանում են, կապիտալ նորոգումներ չեն կատարվում, ջրատարները մաշվում են, ու ավելի շատ ֆինանսավորում պահանջում։
Ֆինանսավորումը պակասում է։ Խոսքը պետբյուջեից հատկացվող ոռոգման ջրի դոտացիայի գումարների մասին է, որոնք տարեցտարի պակասում են: Ընկերությունը նաև միլիոնների պարտք ունի, որոնք նվազեցնել չի հաջողվում: Իսկ ընդհանուր ջրօգտագործող ընկերությունների համակարգում չարաշահումների մասով քրեական գործերն են նաև օրակարգում: Բոլոր տարածքային ընկերությունների ու գյուղացիների ցանկություններն էլ միշտ չեն համընկնում:
Ջրօգտագործողները ջանում են ջուր շատ վաճառել ու հասույթ ապահովել, գյուղացին էլ անձրևառատ օրեր է ուզում, որ ոռոգման դիմաց թանկ չվճարի:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...