Ո՞վ կփոխարինի Գագիկ Հարությունյանին. «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ո՞վ կփոխարինի Գագիկ Հարությունյանին. «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել

13:46 07.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

Կենսագրական տվյալներ

Կրթություն

2004 – 2005 թթ. Ուտրեխտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

2000 թ. Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ

1999 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի, Միջազգային առևտրային իրավունք

1999 – 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա

1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

2002 թ–ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ,

2015 թ–ից առ այսօր «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրեն,

2015 թ–ից առ այսօր Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ,

2015 թ-ից առ այսօր ՀՀ Փաստաբանների պալատի անդամ,

2015 – 2017 թթ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP