Արմեն Սարգսյանը շնորհավորել է թագուհի Եղիսաբեթ II-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2024
  • $
    388.37
  • RUBLE
    4.31
  • 420.88
WEATHER
+22.09 oC

Արմեն Սարգսյանը շնորհավորել է թագուհի Եղիսաբեթ II-ին

08:31 08.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց և բարօրություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևին ցանկացած զենքի մատակարարումը չի փոխի ռազմական հատուկ գործողության ընթացքը

13:27 23.05.2024

Կիևին ցանկացած զենքի մատակարարումը չի փոխի ռազմական հատուկ գործողության ընթացքը

Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային ցանկացած զենքի մատակարարումն էապես չի ազդի ռազմական հատուկ գործողության ընթացքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած զենք, որը ուղղվում է Կիևի ռեժիմին, չի կարող հիմնովին փոխել  ռազմական հատուկ գործողության ընթացքը», – ընդգծել է նա։ ...

Ասադը հայտարարել է մոտ ապագայում պաշտոնական այցով Իրան այցելելու իր մտադրության մասին

13:15 23.05.2024

Ասադը հայտարարել է մոտ ապագայում պաշտոնական այցով Իրան այցելելու իր մտադրության մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Իրան՝ հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին նա ասել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնատար Մոհամմադ Մոխբերի հետ։ «Ես շատ կուզենայի այս օրերին լինել Իրանի ժողովրդի կողքին, հանդիպել գերագույն առաջնորդին և անձամբ իմ ցավակցությունները հայտնել նրան։ Այդ կապակցությամբ առաջին իսկ հնարավորության դեպքում […] ...

Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ

12:35 23.05.2024

Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած լծակները, երբ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ Հայաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջիմ Կոստան այս մասին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ «Ես չեմ կարծում, որ մենք օգտագործել ենք մեր լծակներն Ադրբեջանի […] ...

ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

11:46 23.05.2024

ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի […] ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

11:11 23.05.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինային ուղարկում են 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլարի) չափով ռազմական օգնության նոր փաթեթ, հինգշաբթի հաղորդում է Sun թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսին։ «150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այն կներառի հակաօդային […] ...

Պորտուգալիայի նախագահը կարծում է, որ Պաղեստինը ճանաչելու ժամանակը չէ

11:04 23.05.2024

Պորտուգալիայի նախագահը կարծում է, որ Պաղեստինը ճանաչելու ժամանակը չէ

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան հրաժարվել է պաշտպանել Պաղեստին պետության ճանաչման գաղափարը՝ պատճառաբանելով անպատեհ պահը։ «Պորտուգալիայի դիրքորոշումն այն է, որ այժմ հարմար ժամանակը չէ այս քայլի համար»,- ասել է նա պորտուգալական Lusa լրատվական գործակալությանըէ Իտալիա կատարած այցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, պետության ղեկավարն ասել է, որ Պորտուգալիան «վաղուց աջակցում է» ՄԱԿ-ի ծրագրին՝ ստեղծելու «երկու պետություն […] ...

BACK_TO_TOP