Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Իրան՝ միջուկային գործարքը փրկելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Իրան՝ միջուկային գործարքը փրկելու

11:33 10.06.2019

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ժամանել է Իրան՝ միջուկային համաձայնագիրը պահպանելուն ուղղված բանակցություններ վարելու նպատակով: Իր այցի ընթացքում Մաասը հանդիպումներ է ունենալու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նախքան Իրան մեկնելը Գերմանիայի արտգործնախարարն այցելել էր Իրաք և Հորդանան: IRNA գործակալության փոխանցմամբ՝ Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպական Միությունը հանձնառու են՝ պահպանելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքը: Ըստ Մաասի՝ ԵՄ-ն մեխանիզմ է մշակել, որը թույլ կտա մեղմել ամերիկյան պատժամիջոցները և պահպանել Իրանի հետ ֆինանսական գործարքները:

«Համատեղ գործողությունների համապարփակ պլանը» կնքվել էր Իրանի և 6 գերտերությունների միջև 2015թ.-ին: Համաձայն դրա՝ Թեհրանը պատժամիջոցների սառեցման դիմաց դադարեցնելու էր իր միջուկային ծրագիրը:

Անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

21:40 19.05.2024

Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել ուղղաթիռի «կոշտ վայրէջքից»: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է կիրակի կեսօրին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ […] ...

Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

21:19 19.05.2024

Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

Առնվազն չորս փրկարարական խումբ մոտեցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայրին։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբի ղեկավար Ռազիա Ալիշունդին։ «Չորս խումբ արդեն մոտեցել է դեպքի վայր համարվող կոորդինատներին»,- նշել է Ալիշունդին IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 46 օպերատիվ խումբ […] ...

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել

20:16 19.05.2024

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

18:21 19.05.2024

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը

Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, հայտնում է Tasnim-ը։ «Պարզվել է նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

BACK_TO_TOP