11:34 10.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաև ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաև Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Բացելով ցուցահանդեսը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը այն համարել է բացառիկ, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձերը:
Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն ընդգծել է, այս ցուցադրությունը Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի փոխայցելությունների և երկկողմ մշակութային կապերը զարգացնելու հանձնառության արդյունքն է:
«Մենք այստեղ ենք եկել Դիլիջանից՝ «Մտքերի գագանթաժողով»-ից, որտեղ խոսվում էր արհեստական բանականության ուժի մասին, -ասել է նա:- Բայց այս փոքրիկ ցուցադրությունը, կարծում եմ, ցույց է տալիս, թե ինչքան խորը կարող է լինել բնական բանականությունը: Այս ցուցադրությունը վկայում է, որ դարերի ընթացքում ձևավորված հարաբերությունները չեն խամրում: Մենք այս ձեռագրերն ունենք այն հոգևորականների շնորհիվ, ովքեր Մետաքսի ճանապարհով Իտալիա են հասել: Իմ ուղերձն այն է, որ Իտալիան, իտալական մշակույթը և իտալական տեխնոլոգիաները պատրաստ են ծառայել երկու երկրների միջև կապերի զարգացմանը»։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական երեք ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանվել են Հայաստանից դուրս, հիմա վերադարձել են տուն։
«Բայց նրանց տունը ոչ միայն Հայաստանն է ու մեր Մատենադարանը, այլև Իտալիան է՝ Մեդիչիների հրաշալի գրադարանը: Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջև դարեր շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին»,-ընդգծել է նա:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի մեծ հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ՝ խնդրելով իր հարգանքի հավաստիքը և հետագա համագործակցության խորացման ու համատեղ աշխատանքի պատրաստակամությունը փոխանցել նրան։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին՝ ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումները չեն ուշանա․
«Հպարտ եմ այսօր այստեղ գտնվելու և այս ցուցադրությունը բացելու համար։ Հուսով եմ, որ հաջորդը կլինի շուտով՝ կապ չունի՝ այստեղ, թե Հռոմում։ Քանի որ մենք կապված ենք ոչ միայն պատմականորեն, այլև տեխնոլոգիապես»։
Արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հարցում նախագահը կարևորել է գիտության ու տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն է դառնում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և արվեստի բնագավառը։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...