Ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+14.09 oC

Ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը

14:54 10.06.2019

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ քիչ առաջ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը։

«Ոստիկանները ձեռնաշղթաներով դուրս են բերել նրան գրասենյակից։ Այլ մանրամասներ դեռ չկան։

Ադեկվադների նկատմամբ քաղաքական հետապնդումները փաստորեն շարունակվում են։ Պարզվում է՝ կա հարց, որտեղ իշխանությունները հետևողական են»,- գրել է Շահնազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ

23:19 21.05.2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ

Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Սիլվեն Մայարը, ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները։ Դեսպան Տոլմաջյանը պատգամավորներին ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, Հայաստանի առջև ծառացած անվտանգային […] ...

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […] ...

Մայիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:42 21.05.2024

Մայիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2, 2/1, 3/1, 3/2, 3, 4, 6, 6/1, […] ...

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

21:34 21.05.2024

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 […] ...

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան

21:16 21.05.2024

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է․ քաղաքապետարան

Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: ...

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

20:20 21.05.2024

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին անցկացրել է աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն […] ...

BACK_TO_TOP