19:10 10.06.2019
Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը:
Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, ավագանու անդամի համար՝ 97: Երկուսը միասին 140, որոնցից ընդամենը 12-ն է քաղաքական ուժ ներկայացնում, մնացած 128-ն անկուսակցական է:
Համայնքապետի աթոռի համար 3 հոգի ՔՊ-ից է պայքարել, 1-ը՝ ԲՀԿ-ից, մեկն էլ ՀՅԴ-ից: 3 ՔՊ-ականներից մեկն է հաղթել: Աբովյանից բացի, ՔՊ-ական թեկնածուն պարտվել է Շենավանում: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին այստեղ գյուղի դպրոցի անկուսակցական ֆիզկուլտուրայի ուսուցիչն է հաղթել:
Հաղթել են նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մեկական թեկնածուները, ընդ որում՝ դաշնակցականն իր գյուղում գյուղապետի միակ թեկնածուն է եղել: Միակ թեկնածուի դեպքն էլ է միակը այս ընտրություններում: Մյուս բոլոր տեղերում թեկնածուներն առնվազն երկուսն են եղել, իսկ Գեղարքունիքի Գեղհովիտում` նույնիսկ 6-ը:
Շատ ու քիչ թեկնածուները, սակայն, եղանակ չեն ստեղծել, եթե պայքարողների թվում գործող համայնքապետն է եղել: Բոլոր գործողները հաղթել են. ստացվում է` հներին շատ են սիրում: Մի տեղում գյուղապետն ատամնաբույժին է հաղթել, մյուս տեղում էլ, օրինակ` խանութի վաճառողուհուն:
Ընդհանրապես, ցուցակներում թեկնածուների շատ հետաքրքիր մասնագիտություններ կան` գրադարանավարուհի, մանկապարտեզի դաստիարակ, գազալցակայանի լիցքավորող, հսկիչ, բանվոր, մեքենավար, տնտեսվար, դպրոցի պահակ ու անգամ գիշերային պահակ: Մյուսները ու մեծ մասն իրենց մասնագիտության կամ աշխատանքի մասին չեն նշել:
Մասնակցության մասին
23 համայնքների մոտ 73 300 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 32 500-ը, այսինքն` կեսից պակաս: Սա մոտ 44 տոկոս է: Ամենաակտիվը եղել է Սյունիքի մարզի Գորայք համայնքը, որտեղ և´ գյուղապետ, և´ ավագանի են ընտրել: Այստեղ մասնակցությունը հասել է 76 տոկոսի:
Իսկ ամենապասիվը Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչներն են եղել: 16 տոկոսն է գնացել քվեարկության: Արագածոտնի Սորիկ գյուղում էլ 18 մարդ է գնացել ընտրության: 18 մարդը 19 տոկոս է կազմել: 18 հոգով 5 հոգանոց ավագանի են ընտրել: Թեկնածուներն էլ են 5-ը եղել, ճիշտ այնքան, որքան տեղ կար ավագանիում: Այս դեպքում կարելի էր ավագանի ընտրվել 3 ու նույնիսկ 2 ձայնով:
Թեկնածուին էլ հանած` կմնա ընդամենը մեկ հոգու ձայն ավագանի դառնալու համար: 3 հոգին հենց այդպես էլ արել են, կարիք չի եղել նույնիսկ բոլոր տանեցիներին տանել քվեարկության: Բայց սա էլ ամենաուշագրավը չէ:
Մի գյուղում ավագանու մի թեկնածու մեկ ձայն է ստացել: Դպրոցի պահակն է եղել: Թե ինքն է իրեն ընտրել կամ էլ ամբողջ օրը աշխատավայրում է եղել, թե չէ երկու ձայն կլիներ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...