19:33 10.06.2019
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Մաասը Թեհրան է մեկնել «Համատեղ գործողությունների համապարփակ պլանը» կամ, այսպես կոչված, միջուկային համաձայնագիրը ստորագրած երեք եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի անունից: Նրա այցի նպատակն է բանակցություններ վարել Իրանի իշխանությունների հետ՝ 2015թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը պահպանելու համար:
Այսօր ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը հանդիպել էր Իրանի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«Տարածաշրջանում իրավիճակը չափազանց պայթյունավտանգ է և չափազանց լուրջ: Արդեն առկա է լարվածության վտանգավոր սրում, որը կարող է հանգեցնել հետագա սրման, մասնավորապես՝ ռազմական էսկալացիայի: Իսկ դա ոչ ոքի շահերից չի բխում, և դրանից հարկավոր է ամեն գնով խուսափել»,- հայտնել է Մաասը Զարիֆի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Իրանի կառավարությունը վերջնաժամկետ է նշել հուլիսի 7-ը, որից հետո մասնակիորեն դուրս կգա միջուկային համաձայնագրից և կվերսկսի միջուկային գործունեությունը, եթե փաստաթուղթը ստորագրած եվրոպական երկրները չաջակցեն ամերիկյան պատժամիջոցները մեղմելու հարցում:
«Համատեղ գործողությունների համապարփակ պլանից» դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցյալ տարի՝ վերականգնելով Իրանի դեմ պատժամիջոցները:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...