Պարո´ն Սաիյան, մեր իշխանության պատգամավորները նենց քննադատեցին ձեզ, մեղքս եկաք. Բագրատյանը՝ փոխնախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Պարո´ն Սաիյան, մեր իշխանության պատգամավորները նենց քննադատեցին ձեզ, մեղքս եկաք. Բագրատյանը՝ փոխնախարարին

14:07 11.06.2019

Այսօր ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան 2018թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու համար ներկայացել էր ոչ թե նախարարը, այլ փոխնախարարը, ով իրեն ուղղված բազմաթիվ հարցերի պատասխանները խոստացավ տալ նախարարություն վերադառնալուց հետո: Նախարարության աշխատանքը քննադատող հարցեր տվեցին ոչ միայն ընդդիմության պատգամավորները, և երբ հերթը հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին, վերջինս ասաց.

«Պարո´ն Սաիյան, ճիշտն ասած, մեր իշխանության պատգամավորները նենց խիստ քննադատեցին ձեզ, արդեն մեղքս եկաք, դժվարանում եմ շարունակեմ այս ռեժիմի մեջ, թե չէ, համենայնդեպս, կիսում եմ պարոն Մանուկյանի տեսակետը, որ ասաց` եթե երկու-երեք տարի հետո էլ հարցնեն, նույն վիճակն է լինելու ձեզ մոտ, սա շատ լուրջ քննադատություն է, ես կարծում էի, թե ուրիշ վիճակ պիտի ունենայինք, բայց հավատում եմ պարոն Մանուկյանին:

Նպաստներ նշանակող կառույցները շարունակում են նույն գործելաոճը, ոչ մի փոփոխություն չի եղել, սկզբից եղել են ֆինանսական պահանջները, հիմա ոնց-որ բնամթերքով են փորձում խնդիրները լուծել, բայց դրանից ժողովրդի վիճակը չի լավանում, ամեն օր ես բողոք եմ ստանում, մեր նպաստները սենց եմ ստանում, այլ առաջարկ արին, ասին՝ անցնենք հետևի սենյակը, այ սենց բաներ, չենք կարող նենց անել, որ գործ չունենան բնակչության հետ: Ես մի հատ նորարարական միտք չտեսա, որ նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը, այլ կերպ է մտածում և այլ գնահատականներ է տալիս: Մենք ոնց-որ ասում ենք ասելու համար»:

Արձագանքելով Բագրատյանի հարցադրումներին՝ փոխնախարարն ասաց.

«Էդ նպաստ նշանակողները, ովքեր դրամականից անցել են բնամթերայինի, դրանք մարզային ենթակայության կառույցներ են ու ենթարկվում են ՏԻՄ-երին նշածս 5 համայնքներում: Սա չեմ ասում, որպեսզի թոթափեմ պատասխանատվությունը: Որպես ոլորտ` պատասխանատու ենք ցանկացած տեսչի արարքի համար»:

Նա հավելեց, որ չի կիսում կարծիքը, որ բան չի փոխվել: Խոսեց տեսուչների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP