17:53 11.06.2019
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց դեսպանի հետևյալ խոսքերով:
«Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ Կոպիրկինը:
Սերգեյ Կոպիրկինին ուղղված հենց առաջին հարցը դեսպանի այս խոսքին այնքան էլ համահունչ չստացվեց: Հարցը անցած տարեվերջին ռուս զինծառայողի կողմից Գյումրիում կատարված դաժան սպանության, ապա վերջերս Ռուսաստանում աղմուկ հանած սպանության և այդ գործում շրջանառվող հայկական անունների մասին էր: Դեսպանը համոզված է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի իշխանությունները շատ զգայուն են նման հարցերում և ամեն ինչ անում են, որ իրավիճակը չքաղաքականացվի:
«Ոմանք փորձում են այսպիսի ողբերգություններին քաղաքական երանգներ տալ, բայց ես կրկնում եմ՝ մեր երկու երկրների ղեկավարությունների դիրքորոշումը այս հարցերում շատ հստակ է»,- ասաց դեսպանը:
Հաջորդ հարցն արդեն Արցախի թեմայով էր: Սահմանին նորից որոշակի ակտիվացում է նկատվում, արդյո՞ք Ռուսաստանը ունի գործուն մեխանիզմներ հնարավոր էսկալացիան զսպելու համար:
«Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտեցում ունենալ: Ռուսաստանը, անշուշտ, կարևոր դերակատարում ունի, Ռուսաստանը ակտիվ է, բայց, իհարկե, չի կարող փոխարինել կողմերին: Մեր խնդիրն աջակցելն է: Բոլոր մեխանիզմները, որ մենք ունենք, օգտագործում ենք ամբողջ ծավալով, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այնքան էլ ճիշտ չէ»,- պարզաբանեց Կոպիրկինը:
Իսկ ինչպես է ռուսական կողմը վերաբերվում այս օրերին Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Դեսպանը հարցը վերահասցեավորեց դեսպանության ռազմական կցորդին: Արդյո՞ք այս զորավարժությունները հեռահար նպատակներ ու սպառնալիքներ չունեն:
«Ոչ մի սպառնալիք ներկայումս այդ զորավարժությունները չեն ներկայացնում: Դրանք պլանային են: Նպատակների ու խնդիրների մասին հայտարարվել է: Մենք հետևում ենք այդ զորավարժություններին, ավելացնեմ, նաև հետևում է մեր 102-րդ ռազմաբազան»,- նշեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկը:
Հարցերի մի խումբն էլ տնտեսական հարաբերություններին էր առնչվում, ավելի ճիշտ, տնտեսական հարաբերությունների քաղաքականությանը: Օրինակ` հնարավո՞ր է արդյոք գազի գինը չթանկացնել: Կառավարությունում ասում են, թե բանակցությունները շարունակվում են, իսկ բնակչության շրջանում ընկալումներն այնպիսին են, որ ի վերջո գազը թանկանալու է: Դեսպանը SHANTNEWS.am -ի հարցին պատասխանեց:
«Այստեղ և՛ տարիֆների, և՛ գնի, և՛ ներդրումների հարցերն են քննարկվում: Մեծ ներդրումներ են լինելու: Որքան ինձ հայտնի է, բանակցությունները շուտով կավարտվեն: Քանի դեռ չեն ավարտվել, ավելին ասել դժվար է:
Դեսպանն անդրադարձավ նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը` կարծիք հայտնելով, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող փակել համագործակցության բոլոր ճանապարհները:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...