21:49 11.06.2019
ԱՄՆ-Չինաստան լարվածության ու դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ի տաղավարում պատմել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
«Եթե մենք ուշադիր հետևենք Թրամփի բանակցային տակտիկային, ապա կտեսնենք, որ Թրամփի քայլերի հերթականությունը հետևյալն է՝ սկզբում կոշտ հայտարարություններ, հետո ավելի կոշտ թվիթեր, դրանից հետո արդեն սպառնալիքներ, հետո ռազմական ուժ գործադրելու սպառնալիք, հետո արդեն կոնկրետ գործողություններ: Այսքանից հետո, մեծ հաշվով, ստիպում են դիմացինին նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է քաղաքագետը:
Վերոնշյալ ռազմավարությունը վերաբերում էր Կորեայի հետ բանակցություններին, բայց քաղաքագետը նշեց, որ նույն կերպ չեն կարող վարվել Իրանի հետ, քանի որ վերջինս այլ տեսակի ու ավելի հզոր պետություն է:
«Իրանը էապես տարբերվում է արաբական աշխարհի մյուս պետություններից և այս առումով Իրանին դժվար է մտցնել անկյուն ու ստիպել նստել բանակցային սեղանին»:
Մանրամասները տեսանյութում:
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
21:25 15.06.2025
Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...
21:20 15.06.2025
Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասներըՊտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...
21:15 15.06.2025
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվըԻրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...