14:45 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ է իրենց իրավասությունը վերաքննիչ բողոք բերելու հարցում: Նա ասաց՝ իրենց ներկայացրած հիմնավորումներով՝ կայացված դատական ակտը՝ դրա անհիմն ու անօրինական լինելու արդյունքում, ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին:
«Չեն կարող արդեն դատական եռաստիճան համակարգով համապատասխան հարցերն իրավական գնահատական ստանալ, գումարած՝ ՍԴ տիրույթում մեկ անգամ այս հարցը հայտնվելու պարագայում ՍԴ-ն գնահատական է տալիս, որ դատարանները կարող են մեկնաբանել դա, և այսքանից հետո Առաջին ատյանի դատարանը որոշի, որ այդ նորմերի սահմանադրականության հարց կա՝ այն էլ՝ օրենքով նախատեսված ձևակերպումների ակնհայտ սխալներ թույլ տալով»,- ասաց գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազն ընդգծեց՝ բոլորը լավ հասկանում են՝ ինչ քրգործի հետ գործ ունեն: Նա նշեց, որ Մարտի 1-ի գործով հազարավոր անձինք են հարցաքննվել, դեռ մի հազար կամ ավելի անձի էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա:
«Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները, և դրանց ներգրավված են եղել Քոչարյանի հետ ծառայողական և այլ կախվածություն ունեցող բազում անձինք: Պաշտոն զբաղեցնելու հանգամանքով, նույնիսկ՝ նախկինում, ՄԻԵԴ-ը գտնում է, որ ապօրինի ներգործության ռիսկը մեծ է, նույնիսկ Հայաստանի վերաբերյալ գործ կար, որ նախկին քննիչի պարագայում ՄԻԵԴ-ը գտավ՝ ռիսկ կա, որ ազատության մեջ մնալով կխոչընդոտի գործի քննությանը»,- նշեց Դավթյանը:
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...