12:21 14.11.2017
Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում Ս-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում թուրքական կողմը Ֆրանսիայի և Իտալիայի գործընկերների հետ նախնական համաձայնության է հասել՝ համատեղ ստեղծել հակաօդային պաշտպանության համակարգ և ժամանակի ընթացքում տեղայնացնել (Թուրքիայում կազմակերպել) դրա ամբողջական արտադրությունը։
Պատճառն այն է, որ Թուրքիան իրեն չի կարող Ռուսաստանի գերին դառնալ պաշտպանության նման կարևոր ոլորտում։ Ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելը նշանակում է, որ Թուրքիան ավելի ուշ ստիպված է լինելու գնել դրա հրթիռները, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինելու համակարգերը սպասարկել (նորոգել, արդիականացնել) Ռուսաստանի օգնությամբ։ Իսկ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում լինի, ինչպես 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքերը սիրիական սահմանին խոցեցին ռուսական ինքնաթիռ, ապա Թուրքիան կմնա առանց համակարգերի սպասարկման ու զինամթերքի։
Իսկ եվրոպական Eurosam Consortium ընկերության հետ համագործակցությունը թույլ կտա Թուրքիային գոնե ժամանակի ընթացքում դուրս գալ այլ երկրներից իր կախվածությունից ու սեփական բանակի համար զենքի արտադրությունը տեղափոխել սեփական դաշտ։
Սրան էին միտված նաև Թուրքիայի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, երբ С-400 համակարգեր գնելու պայմանավորվածությունը ձեռք բերելուց առաջ թուրքական կողմը փորձում էր իրեն հարմար պայմաններով գնել ամերիկյան Patriot նմանատիպ համակարգեր։ Հարմար պայմաններն այս դեպքում Թուրքիայի համար նշանակում էին ոչ միայն բուն համակարգերի գնում, այլ արտադրության տեխնոլոգիաների ներկրում ու ժամանակի ընթացքում տեղում արտադրության կազմակերպում։ Գործարքը չկայացավ, քանի որ ամերիկյան կողմը չհամաձայնեց փոխանցել տեխնոլոգիաները։
Ի սկզբանե նույն ոճով էին ընթանում Թուրքիայի բանակցությունները նաև Ռուսաստանի հետ։ ժամանակ առ ժամանակ թուրքական որևէ կողմի պաշտոնյա մամուլին հայտնում էր, որ իրենք անպայման պետք է պայմանագրով ստանան նաև տեխնոլոգիաներ։ Այնուհետև մամուլի միջոցով գալիս էր ռուսական կողմի պատասխանը՝ տեխնոլոգիաների փոխանցում չի լինելու։
Նույնիսկ այն բանից հետո, որ արդեն կա բարձր մակարդակի պայմանավորվածություն Ս-400 համակարգերի առևտրի վերաբերյալ, ավելի պասիվ, բայց շարունակվում են մամուլի միջոցով այդ «փոխհրաձգությունները»։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...