«Ասես ցունամի լիներ, մտավ կռիշի մեջ պոկեց ու քցեց». պտտահողմը Ազատանում տան տանիքն է պոկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.49 oC

«Ասես ցունամի լիներ, մտավ կռիշի մեջ պոկեց ու քցեց». պտտահողմը Ազատանում տան տանիքն է պոկել

08:13 14.06.2019

Արտակարգ դեպք Ազատան գյուղում: Պտտահողմը պոկել է Սարգսյանների տան տանիքն ամբողջությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հետ զրույցում տան բնակիչները պատմել են, որ ուժգին ձայն են լսել: Հասնելով տան մուտքի դռան մոտ՝ տեսել են, որ տանիքը  դռան դիմաց է ընկած:

«Մեզի թված երկրաշարժ է, հասանք դրսի դռան մոտ ու չկարողացանք դուրս գալ, տան կռիշը ոնց որ մեկը վերցրած ու քցած լիներ գետնին, վախեցանք: Տանիքը 10 տարի առաջ էինք նորոգել, լրիվ նոր էր: 210 քառակուսի մետր կռիշս քամին հավասարեցրեց հողին. ինչ եմ անելու, չգիտեմ, սաղ փայտյա կոնստրուկցիայի հետ պոկել է, ըսիկ նորից թազա պիտի սարքեմ»,- ասել է Խաչատուր Սարգսյանը:

Այնուհետև հարևաններն են մեր թղթակցին պատմել իրենց աչքի տեսածը, թե ինչպես է պտտահողմը պոկում տանիքը:

«Կլոր պտույտներով հողը ելավ վերև ու մտավ էս մեր հարևան Խաչիկենց կռիշ, կռիշն առավ ու քցեց գետնին, ես կյանքիս  մեջը ըդպես բան մեր գյուղը տեսած չկայի, ինչ-որ ցունամի եղնիր»,- ասել է հարևաններից մեկը: 

 

Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեր թղթակցին հայտնել է, որ կատարվում է վնասի չափագրում, վնասի աստիճանի գնահատում, խնդիրը կքննարկեն նաև Շիրակի մարզպետի հետ, որից հետո կորոշվի, թե վնասի ինչպիսի փոխհատուցում  կտրվի տուժած Սարգսյանների ընտանիքին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

08:32 04.08.2025

Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) որոշել է ստեղծել «Պաշտպանության խորհուրդ» անվամբ հատուկ մարմին, որը պատասխանատու կլինի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ասվում է ԱԱԽ քարտուղարության հայտարարության մեջ։ «Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն, հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը», – ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ դրա անդամները կլինեն դատական իշխանության ղեկավարը, […] ...

Մեծ Բրիտանիան 132 միլիոն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

08:21 04.08.2025

Մեծ Բրիտանիան 132 միլիոն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 132 միլիոն դոլար կծախսի Լա Մանշով անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։ «Նախարարները լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 132 միլիոն դոլար) կծախսեն Լա Մանշի անցումների սահմանափակման միջոցառումների վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ կնքված (միգրանտների փոխանակման վերաբերյալ) համաձայնագրի շրջանակներում», – գրում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:11 04.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP