16:45 14.06.2019
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքերով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել:
Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել էր «Առաջին լրատվական»-ին, և վերջինս, օգտվելով առիթից, մի քանի հարց է ուղղել նրան նախկինում տեղի ունեցած միջադեպից և ոչ միայն։
– Պարոն Իսախանյան, կպատմե՞ք, թե Մանվել Գրիգորյանի հետ ձեր հակասությունները երբ են սկսվել, ինչո՞ւ է տարիներ առաջ Գրիգորյանը ձեզ, ձեր նկարագրմամբ, պահել «պադվալում», խոշտանգել։ Ինչի՞ց էր կոնֆլիկտն առաջացել։
– Հիմա անդրադառնամ ձեր հարցին. դեպքը եղել է 2000 թվականին։ Ես ազատամարտիկ եմ, 1990-1994 թվականները մասնակցել եմ պատերազմական գործողություններին, 5 անգամ վիրավորվել եմ։ Մանվել Գրիգորյանին ճանաչել եմ 1990 թվականին պատերազմի դաշտից։ 2000 թվականին ես գնացի պաշտպանության նախարարություն, Մանվել Գրիգորյանն այնտեղ էր, ինձ հրավիրեց ԵԿՄ, կանչեց ու ասաց՝ Աշոտ, ուզում եմ մեր ազատամարտիկներին օգնեմ, կարա՞ս դրամահավաք կազմակերպես։ Ես էլ իրանից խնդրեցի, որ օրինական ընթացք տրվի դրան՝ իր կողմից հրաման, կարգադրություն արվի։ Մանվել Գրիգորյանն էլ ասաց, որ ուզում է, որ դա ներքին կարգով լինի, ոչ հրապարակային, օրինական։ Ինչևէ։ Մենք պայմանավորվեցինք, որ եթե այդ ճանապարհով ենք գնում, ապա հավաքված գումարի մի մասը կտանեմ Երկրապահ, իսկ մյուս մասը կպահեմ իմ մարտական ընկերներին օգնելու համար։ Պայմանավորվեցինք, որից հետո ես 480 միլիոն դրամ հավաքեցի։ Ինչպես պայմանավորվել էինք՝ 240 միլիոն դրամը տարա իրենց գյուղ՝ Արշալույս, իրենց տանը տվեցի։ Ինքը պահանջեց գումարի մնացած մասն էլ տամ, ես հրաժարվեցի, ու այդպես ստեղծվեց լարվածությունը, և նա ու իր ախրաննիկները մի քանի հոգով սկսեցին ինձ ծեծել։ Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, իր աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։ Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները քցեցին վիզս ու այդպես 22 օր ամեն օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին, Մանվել Գրիգորյանը անձամբ ինքը աթոռի ոտքերը ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանն իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։ Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը։
– Ձեզ ինչպե՞ս է հաջողվել դուրս գալ այդտեղից։
– Այդ օրը Էջմիածնում քաղաքապետի ընտրություններ էին։ Զանգ եկավ, իրենք գնացին։ Դրանից հետո ինձ տենց ժնջիլով տարան ջուր խմելու, որի ընթացքում ես մի փոքր քար վերցրի գետնից ու գցեցի ջեբս։ Ջուր խմելուց հետո ինձ հետ բերեցին այնտեղ, որտեղ պահում էին։ Պատերին մեխեր կային, որոնց մի քանի անգամ խփելուց հետո կողպեքը բացվեց։ Երբ դուրս եկա, ես տեսա, որ Երկրապահի գարաժներից մեկում էի, հիմա էլ կարող եմ տանել ցույց տալ, թե որտեղ են։ Մի խոսքով՝ դուրս գալուց հետո ինձ հաջողվեց փախնել։
– Հետո իրենք ձեզ չե՞ն հետապնդել։
– Իհարկե, եկան հետևիցս, փնտրեցին, բայց այդ ժամանակ ես դիմեցի Երկրապահի Հրազդանի կառույցի ղեկավարին՝ Աբել Հարությունյանին։ Խնդրեցի Մանվել Գրիգորյանի դեմն առնել, որ ինձ չհետապնդեն։ Ամբողջ ախրանան լարել էր հետևիցս։ Մի խոսքով՝ այդ բանակցությունների վերջում Մանվել Գրիգորյանն ինձ ասաց, որ ավելի լավ կլինի գնամ հանձնվեմ, սաղ իմ վզին վերցնեմ ու նստեմ, եթե չեմ ուզում մեռնել։ 2000 թվականին ես գնացի Էրեբունու ոստիկանության բաժին դիմեցի ու այդպես դատվեցի։
– Ինչի՞ համար դատվեցիք, Մանվել Գրիգորյանն ի՞նչն էր ստիպել ձեզ վրա վերցնել։
– Գլխիս սարքեցին ու ոչ մեկ անգամ։ Առաջին անգամ նստելուց հետո նորից դուրս եկա, նորից հետապնդումը շարունակեց, էլի գլխիս սարքեց, ու նորից նստեցի։ 24 տարեկան տղա էի ու էդպես ընկա նրանց ծուղակը։
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...