17:42 14.06.2019
«Զարգացած արդարադատության ավանդույթ ունեցող պետությունների մեծամասնությունում դատախազությունը ո՛չ միայն դիտարկվում է որպես Գործադիր իշխանության մաս, այլև մտնում է գործադիր իշխանության կառույցների ներքո»,- նման հայտարարություն արել է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին:
Հանդիպման ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դահլիճից կարճ ժամանակով դուրս էր եկել ու լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ զարմացած է Վահե Գրիգորյանի արտահայտած այն մտքից, որ «դատախազությունը գործադիր իշխանության մաս է» և դրանից հետո չի կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Անդրադառնալով քվեարկության վերաբերյալ պատգամավորի հայտարարությանը՝ Վահե Գրիգորյանն ասել է, որ իր թեկնածությանը դեմ քվեարկելու համար Գևորգ Պետրոսյանին առանձնակի պատճառ պետք չէ:
Խոսելով դատախազության վերաբերյալ ստեղծված ընկալումների տարբերություններից՝ Վահե Գրիգորյանն ասել է, որ կառույցի վերաբերյալ ընկալումները հիմնավորվել են դեռևս ռուսական կայսրությունում և խորհրդային տարիներից փոխանցվել են մինչև մեր օրեր:
«Ձևականորեն, Սահմանադրություններում և օրենքներում դատախազությունը երբեմն դասվել է դատական իշխանության մարմինների շարքը, բայց սա տեսական վեճ է, որի մասնակիցների մեծամասնությունը հակված է, որ դատախազությունը, առհասարակ, դատախազական գործառույթը գործադիր իշխանության մաս է»,- ասել է նա:
23:12 30.04.2025
Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումըԵրկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...