«Ռեալը» պատրաստ է վաճառել Վասկեսին և վարձակալությամբ տալ Դիասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

«Ռեալը» պատրաստ է վաճառել Վասկեսին և վարձակալությամբ տալ Դիասին

12:46 16.06.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է ընդունել հարձակվող Լուկաս Վասկեսի տրանսֆերի և կիսապաշտպան Բրահիմ Դիասի վարձակալության առաջարկները:

Սպասվում է, որ Վասկեսի խաղային ժամանակը Էդեն Ազարին և Ռոդրիգոյին ձեռք բերելուց հետո կպակասի: Չնայած այդ ամենին՝ 27-ամյա իսպանացին ցանկանում է մնալ «Ռեալում»:

Մադրիդյան ակումբում դեռ չեն պատրաստվում վաճառել Դիասին: «Ռեալի» ղեկավարները ցանկանում են, որ կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանում 40 հանդիպում անցկացնի, բայց քիչ հավանական է, որ նա կկարողանա այդ ցուցանիշին հասնել Արքայական ակումբում:

2018/19 մրցաշրջանում Լուկաս Վասկեսը իսպանական Պրիմերայի 31 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բրահիմ Դիասը 9 խաղում՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

23:01 21.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարար

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP