15:55 17.06.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժգոհության ալիք է հասունանում՝ կապված ապրիլի 30-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ընդունված «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի» հետ:
ՀՊՏՀ դասախոս Գագիկ Ասլանյանը SHANTNEWS.am-ին որոշ պարզաբանումներ ներկայացրեց:
«Խնդիրը սա է. մրցույթ է հայտարարվել՝ ըստ դասաժամերի, բայց ոչ՝ ըստ պաշտոնի, ըստ հաստիքների, ընդ որում՝ «Կրթության մասին» օրենքի 28-րդ կետը սահմանում է, որ մրցույթ հայտարարվում է ըստ պաշտոնների, հաստիքների, այսինքն՝ մի շարք կետեր, որ վերաբերում են և բուհի կանոնակարգին, և ընդհանրապես աշխատանքային օրենսգրքին, խախտվել են: Մենք բաց նամակով դիմել ենք ՀՀ վարչապետին, նաև դատարան ենք դիմել, որ կասեցվի այս մրցույթի գործընթացը, մինչև դատական հայցով կլսեն՝ ընդհանրապես օրենքի հետ համապատասխանություն կա՞ այս կանոնակարգի և հայտարարված մրցույթի միջև»,- ասաց նա:
Ասլանյանը նշեց՝ ամբողջ հարցն այն է, որ նույնքան՝ մեկական միավորով են գնահատվում թե´ երկարամյա դասախոսական աշխատանքի փորձը, գիտական աստիճանը, թե´ միջազգային կոնֆերանսում մասնակցությունը, որը, կարծում է, ճիշտ չէ: Սրանից բացի, ըստ դասախոսի, կան բազմաթիվ այլ մտահոգիչ կետեր: Վերջինս ակնկալում է, որ այս շաբաթվա ընթացքում արդեն միջնորդության հայցը կլսվի, որ կասեցվի մրցույթը:
Դասախոսը տեղեկացրեց՝ ռեկտորն իրենց հետ չի փորձել կապ հաստատել, իրենք փորձել են ամբիոնի վարիչի միջոցով ներկայացնել մտահոգությունները: Ասլանյանը նշեց՝ սխալը եկել է դեռ նախկինից. բուհի նախկին ղեկավարությունն այդ մրցույթները չէր կազմակերպում, դասախոսների մի զգալի մասը՝ 60-70 տոկոսը, մրցույթներով չէր անցել, մրցույթների ժամկետներն ավարտվել էին, և դասախոսների հետ ամեն տարի պայմանագիր էին կնքում՝ դոցենտ էր՝ դոցենտի համար մեկ տարվա պայմանագիր էին կնքում, հետո տարին վերջանում էր, սեպտեմբերից նորից նոր պայմանագիր էին մի տարով կնքում:
«Այդպես բուհի դասախոսների 60-70 տոկոսն այս պահին հայտնվել է նման վիճակում: Ռեկտորի նոր պաշտոնակատարը մրցույթ է հայտարարում, և այն անձինք, որ դեռ մրցույթի մեջ են եղել, 30 տոկոսի մասին է խոսքը, այդ մարդկանց չի վերաբերում այս մրցույթը, այլ նրանց, որ պետք է մրցույթ անցնեին: Այստեղ հակասություն կա: Նրանք անցել են մրցույթով՝ ի պաշտոնե, նորերը՝ ըստ դասաժամերի»,- ասաց դասախոսը:
Հայտարարված մրցույթին մասնակցության վերջնաժամկետը հունիսի 20-ին է: Հարցին՝ ովքե՞ր են ներառված քննող հանձնաժողովում, Ասլանյանը պատասխանեց.
«Հինգ հոգանոց կազմ է՝ և´ վարչական աշխատողներ կան, և´ ղեկավար կազմից մարդիկ՝ պրոռեկտորի մակարդակով, դեկան, ամբիոնի վարիչ, այս սկզբունքով է: Եթե որևէ ֆակուլտետում է, համապատասխան ամբիոնի վարիչը, դեկանը և երեք վարչական աշխատողներ, բայց ինձ համար անհասկանալի է՝ ըստ դասաժամերի՝ այդ հանձնաժողովն ինչպե՞ս պիտի գիտելիքները ստուգի, երբ տվյալ մասնագիտական առարկայի գծով կարող է և իրենք էլ պատկերացում չունենան»:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...