Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ընդլայնվե՞լ է. թեժ քննարկում ավագանիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ընդլայնվե՞լ է. թեժ քննարկում ավագանիում

15:12 17.06.2019

«7 խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն է»,- այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը` հարցնելով, թե, ի վերջո, ի՞նչ փոփոխության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը:

«2030-ին ավելացրել է 102 և կես միավոր: Հաստիքացուցակի ընդհանուր թիվն է 2132»,- հարցին պատասխանել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հաստիքացուցակն «ուռճացված» է որակել՝ ասելով, որ նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային ֆոնդը:

«Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, ասում էինք` թող մնա 4, օգնականներից մնան 2-ը»,- ասել է Խաժակյանը՝ հավելելով, որ ավելացումների կարիք կար տրանսպորտի, վարչությունում, ճարտարապետության ոլորտում, բայց չի արվել:

Երևանի քաղաքապետ Հակ Մարությանն արձագանքել է Խաժակյանի այն հայտարարությանը, թե նախկինում էլ նույն  հաստիքացուցակով աշխատում էին, ի՞նչն է փոխվել.

«Ինչպես էր կառավարվում, ինչպես էին աշխատում, եկեք չանդրադառնանք, բայց հիմա ամեն մի դիմում մշակվում է: Պահանջը երեքից չորս անգամ մեծացել, է, բայց նախկինում ավելի քիչ ծավալն են արել նույն հաստիքներով: Մենք ճկռալով աշխատում ենք: Այո´, իրավաբանականում, ճարտարապետականում պիտի բարձրացնենք, վարչության պետերն անընդհատ գալիս, ասում են, որ չեն հասցնում: Օպտիմալացումը  չի նշանակում միայն կրճատում: Այս հաստիքացուցակն այսօր շատ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որը գալիս է: Ես ցավում եմ, որ չեք տեսնում տարբերությունը: Այսօր չկա որևիցե դիմում, որ օրենքից դուրս, խախտումներով է մշակվում, ինչ-որ անուն-ազգանուններով»,- ասել է Մարությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանում խոսվում է հաստիքացուցակի օպտիմալացման  մասին:

Երևանի նոր հաստիքացուցակը հաստատվեց 43 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:07 03.08.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

17:45 03.08.2025

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կա

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

BACK_TO_TOP