Բագրատյանի նախագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում․ մեծամասնության կարծիքով՝ թերի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Բագրատյանի նախագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում․ մեծամասնության կարծիքով՝ թերի է

17:10 17.06.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախագիծը, որով առաջարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեում 3 տեղ հատկացնել ընդդիմության թեկնածուներին, բացասական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Մեծամասնությունը կարծում է, որ այն թերի է։

Դիտարկումներից մեկը, որ արեց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Աննա Կարապետյանը, վերաբերում էր նրան, որ նախագծով առաջարկվող կարգավորման բազմաթիվ նյուանսներ կարգավորված չեն՝ ինչպես պետք է ընտրվեն երեք թեկնածուները տարբեր խմբակցությունների կողմից, ինչ հերթականությամբ պետք է առաջադրվեն և այլն։ Բագրատյանն ասաց, որ սա միտք է, որը կարելի է կատարելագործել, ինչին Կարապետյանը պատասխանեց, որ նախագիծը թերի է ու այն պետք է զրոյից նորից հավաքել։

Մեկ այլ խնդրի անդրադարձավ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա ասաց, որ այդ հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին ներկայանում են անդամներից առնվազն հինգը։ Իսկ եթե ընդդիմությունն ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներով որոշի իր ներկայացուցիչներին չուղարկել նիստերին, ապա հանձնաժողովի աշխատանքը կաթվածահար կլինի։

Բագրատյանը պնդեց, որ իր նախագիծը բավարար մշակված է, ինչից հետո քվեարկություն եղավ՝ մեծամասնության դեմ ձայներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP