Ի՞նչ է ասելու Զելենսկին Պուտինի հետ հանդիպման ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

Ի՞նչ է ասելու Զելենսկին Պուտինի հետ հանդիպման ժամանակ

12:39 18.06.2019

ՌԴ նախագահի հետ առաջին հնարավոր հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է հստակ բարձրացնել Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի բռնակցման հարցը: Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, Զելենսկին հայտարարել է գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում:

«Կսկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինայի մաս են»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ առաջինը ի՞նչ է պատրաստվում ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ղրիմը կրկին Ուկրաինայի մաս կդառնա:

«Ղրիմը նույնպես Ուկրաինա է, և մենք հուսով ենք՝ այն շուտով կվերադարձվի: Ես շատ եմ սիրում Ղրիմը: Այնտեղ եղել եմ բազմիցս: Այն իր բնությունով ու պատմությամբ Ուկրաինայի յուրահատուկ մասերից է: Ինձ համար Ղրիմը եղել է և կմնա Ուկրաինայի մաս»,- ընդգծել է Զելենսկին:

Նա ասել է, որ հակառուսական պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնված չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

18:26 20.05.2024

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրանց ընտանիքներին, ժողովրդին և Իրանի կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։ «Գլխավոր քարտուղարը վշտացած է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի […] ...

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […] ...

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

17:26 20.05.2024

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով: Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին […] ...

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

16:03 20.05.2024

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական ​​գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի […] ...

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

15:29 20.05.2024

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

15:11 20.05.2024

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: ...

BACK_TO_TOP