Հրաձգություն Կանադայում․ կան վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Հրաձգություն Կանադայում․ կան վիրավորներ

13:10 18.06.2019

Կանադայի Տորոնտո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 4 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ կանադական «Տորոնտո Ռեպտորս» բասկետբոլային թիմը հաղթանակ է տարել NBA-ի մրցաշարում: Սիրելի թիմի հաղթանակը տոնելու համար հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ: Կրակոցներից հետո մարդկանց շարքերում խուճապ է սկսվել:

Ի դեպ, տոնակատարությանը մասնակցում էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Վարչապետն այդ ժամանակ եղել է բեմի վրա: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ արդեն ձերբակալվել է 2 կասկածյալ:

Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոս-Բեյրութ մայրուղու վրա իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի մեքենայի վրա

18:44 18.05.2024

Դամասկոս-Բեյրութ մայրուղու վրա իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի մեքենայի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոս-Բեյրութ մայրուղու երկայնքով շարժվող իսլամական դիմադրության մարտիկների մեքենային։ Ինչպես հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը, ուղիղ հարվածի արդյունքում մեքենան բռնկվել է, դրանում գտնվող զինվորները վիրավորվել են, սակայն նրանցից ոչ ոք չի մահացել։ Ըստ Al Hadath հեռուստաալիքի` վրաերթի ենթարկված մեքենան պատկանել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարներից մեկին, նրա անունը […] ...

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

18:34 18.05.2024

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ ընթերցմամբ։ «Այսօր ես վետո դրեցի օրենքի վրա․ այն իր էությամբ և ոգով հակասում է մեր սահմանադրությանը և բոլոր եվրոպական չափանիշներին։ Այսօր խորհրդարանը չի ենթարկվում որևէ փոփոխության կամ բարելավման, ուստի, վետոն շատ պարզ է»,- […] ...

Ռումինիան օգտագործում է ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը. ՆԱՏՕ

18:12 18.05.2024

Ռումինիան օգտագործում է ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը. ՆԱՏՕ

Ռումինիան ունի ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը ողջ Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան՝ ելույթ ունենալով խորհրդարանի պալատում ռումինացի ուսանողների համագումարում։ «Ռումինիան ունի ամենապրիմիտիվ քվեարկության համակարգը ողջ Եվրոպայում: Չկա որևէ այլ երկիր Եվրոպայում, որտեղ կան անհամար քվեաթերթիկներ, որտեղ դուք չգիտեք, թե ով է տպել դրանք»,- նրա խոսքերն է մեջբերել Agerpres գործակալությունը։ Ըստ […] ...

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հավանություն են տվել կոնֆեդերացիայի նախագծին

17:20 18.05.2024

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը հավանություն են տվել կոնֆեդերացիայի նախագծին

Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի արտաքին գործերի նախարարներ Կարամոկո Ժան Մարի Տրաորեն, Աբդուլայե Դիոպը և Բակարի Յաու Սանգարեն Նիգերի մայրաքաղաք Նիամեյում հերթական հանդիպման ժամանակ հաստատել են Սահելի նահանգների դաշինքի ստեղծման մասին փաստաթղթի նախագիծը, որն այժմ պետք է ստորագրեն երեք երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնում է Մալիի ԱԳՆ-ն։ «Նիամեյում վերջնական տեսքի է բերվել Բուրկինա Ֆասոյի, Մալիի […] ...

Իսրայելը հայտարարել է Ռաֆահում «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի լիկվիդացման մասին

17:08 18.05.2024

Իսրայելը հայտարարել է Ռաֆահում «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի լիկվիդացման մասին

Իսրայելցի զինվորականները Ռաֆահ քաղաքի արեւելյան հատվածում ավիահարվածի արդյունքում սպանել են «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ռազմական հայտարարության համաձայն՝ տղամարդը «Իսլամական ջիհադի» ռազմական թևի Ռաֆահ բրիգադում նյութատեխնիկական ապահովման պատասխանատուն էր։ «Նա պատասխանատվություն էր կրում ահաբեկչական կազմակերպության նախապատրաստման համար՝ Իսրայելի Պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումների դեմ գործողությունների համար», – նշել է մամուլի […] ...

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

16:49 18.05.2024

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում: «Նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում՝ ինչպես պատվիրակությունների շրջանակներում, այնպես էլ առաջնորդների անհատական ​​հանդիպման ժամանակ»,-ասել է […] ...

BACK_TO_TOP