Պետդուման ընդունել է «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Պետդուման ընդունել է «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենքը

16:06 18.06.2019

Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Այդ օրինագիծը մայիսի 13-ին Պետական դումայի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաստաթղթին դրական եզրակացություն են տվել միջազգային հարցերով մասնագիտացված հանձնաժողովը և երկու համանախագահող հանձնաժողովները՝ անվտանգության և պաշտպանության:
Ավելի վաղ նշվում էր, որ նախագահն իրավունք ունի վավերացնել պայմանագիրը:
Այդ օրինագիծը հուլիսի 26-ին պետք է հաստատվի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը կնքվել է 1987 թվականին  ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև: 2018 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս պայմանագրից, քանի որ Ռուսաստանը հրաժարվում  է կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

16:03 20.05.2024

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական ​​գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի […] ...

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

15:29 20.05.2024

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

15:11 20.05.2024

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: ...

Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան

15:00 20.05.2024

Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան

Մինսկում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին ասել է, որ Թեհրանը մտադիր չէ փոխել այլ պետությունների հետ համագործակցության ծրագրերը նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Մյուս գործընկերների, այդ թվում՝ Բելառուսի հետ համագործակցության մեր ծրագրերում փոփոխություններ չեն լինի, մենք նախկինի պես կկատարենք մեր բոլոր ծրագրերը, կիրականացնենք դրանք»,-ասել է նա։ ...

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

14:43 20.05.2024

ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը ցավակցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ։ «ԵՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության անդամների և ուղղաթիռի անձնակազմի […] ...

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

14:00 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին […] ...

BACK_TO_TOP