Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք մեր ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք մեր ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան

17:36 19.06.2019

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն:

«Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Մանկաբարձություն և գինեկոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Վահե Գյուլխասյանը ներկայացրել է Հայաստանի նախորդ 20 տարվա և միջազգային վիճակագրական տվյալները, նաև վերջին 2 տարվա մայրական մահացության 10 դեպքի պատճառագիտական կազմը, յուրաքանչյուրի նախապատմությունը, մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը:

Խորհրդի անդամներն անդրադարձել են նախահղիության շրջանում պետության դերին ու քայլերին՝ թերությունները շտկելու և ոլորտը բարելավելու նկատառումով:

Ինչը վերաբերում է մանկական մահացության դեպքերին, ըստ Վիճակագրության պետական կոմիտեի, մանկական մահացության դեպքերի նվազում է դիտվել: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների` 0-1 տարեկան երեխաների մահվան 370 դեպք է գրանցվել 2015-ին, 2016-ին` 356, 2017-ին` 307, իսկ 2018-ի նախնական տվյալներով` 260:

Ոլորտի պատասխանատուները նշել են, որ մշակվել է մեխանիզմ սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված հղի կանանց վաղ հայտնաբերելու համար: 1% դեպքում հղիներն ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկական կազմակերպություն և դուրս են մնում նախածննդյան հսկողությունից` ռիսկի ենթարկելով թե՛ իրենց, թե՛ երեխայի կյանքը:

Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ նմանատիպ քայլերի շնորհիվ` մայրական մահացության դեպքերը կկանխվեն և ցուցանիշը կտրուկ կնվազի, ինչպես` մանկական մահացությանը:

Օրակարգում ներառված հարցերին զուգահեռ քննարկվել են նաև նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP