Գույքահարկը նվազագույնը 2-3 անգամ պետք է բարձրանա. Սարհատ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Գույքահարկը նվազագույնը 2-3 անգամ պետք է բարձրանա. Սարհատ Պետրոսյան

18:00 20.06.2019

Կառավարության այսօրվա նիստից հետո Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանից լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչքանով փոփոխության կենթարկվի գույքահարկը Երևանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքահարկը գանձվում է կադաստրային արժեքի հիման վրա:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում քննարկվել է  բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվելու է հարկի միասնական տեսակ անշարժ գույքի բոլոր տեսակների համար, բացի գյուղատնտեսական հողերից։ Հարցը զեկուցել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ հարկման միասնական ձևի անցման դեպքում ուղղակի գործակիցներ կսահմանվեն անշարժ գույքի տարբեր տեսակների նկատմամբ։ Օրինակ, ըստ Պետրոսյանի, որպես շքեղություն կդիտարկվեն ու ավելի բարձր հարկման գործակից կունենան լողավազանները, թենիսի խաղադաշտերը, շվաքարանները և այլն, իսկ ավելի ցածր գործակից արտադրական ու բնակելի տարածքների բարձր առաստաղներ ունեցող շինությունները և այլն։

Առաջիկայում, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, քննարկվելու և ընդունվելու են կադաստրի գներն ու այդ տարածքների հարկման գործակիցները, իսկ բազային միջոցները վերագնահատվելու են 3 տարին մեկ անգամ։

Պետրոսյանը հատուկ նշեց, որ սխալ է այն պնդումը, որ բոլոր տների ու բնակարանների հարկերը բարձրանալու են։

 Ինչ վերաբերում է Երևանում գույքահարկի ավելացմանը, ասաց.
«Իմ կարծիքով՝ գույքահարկը նվազագույնը երկուսից երեք անգամ պետք է բարձրանա, բայց սա իմ անձնական դիրքորոշումն է: Ես ո´չ ֆինանսիստ եմ, ո´չ տնտեսական հիմքեր կան և այլն: Ես ասում եմ իմ անձնական գույքի կոնտեքստում: Ես զգում եմ, որ որպես գույքահարկ, պետք է ավելին տամ իմ անշարժ գույքի համար»,- ասել է նա` հավելելով, որ այսօրվա չափն է նաև պատճառը, որ մարդիկ երբեմն չեն էլ զգում, որ իրենք գույքի տեր են, տաքուկ մի երկրում նստում են ու կոպեկներ վճարում այստեղ ունեցած գույքի համար:
Մանրամասները` տեսանյութում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

BACK_TO_TOP