Ի՞նչ անել Ադրբեջանից զանգեր ստանալու դեպքում. պարզաբանում են մասնագետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Ի՞նչ անել Ադրբեջանից զանգեր ստանալու դեպքում. պարզաբանում են մասնագետները

18:11 20.06.2019

Այսօր առավոտից ադրբեջանցի ցանցահենները զանգահարում են ՀՀ քաղաքացիներին, հիմնականում ադրբեջանական +994 և Էստոնական +372 կոդերով հեռախոսահամարներով:

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր և ծրագրավորող Սամվել Հայրապետյանն այս մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում և հորդորել չպատասխանել միջազգային անծանոթ հեռախոսահամարների զանգերին:

https://www.facebook.com/photo.php?fbid=2422660424645206&set=a.1426826500895275&type=3&theater

Թեմային իր YouTube-ի էջում անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որը կարծում է` պարտադիր չէ, որ հենց ցանցահենային հարձակում լինի, շատ հավանական է, որ խուլիգանների խմբակային ցանցային հարձակումներ լինեն: Մեդիափորձագետը նշում է, որ հարձակումների նպատակը, հնարավոր է, լինի գումար կորզելը:

Նման զանգերի միակ վտանգն այն է, որ հնարավոր է` մեր քաղաքացիները հետ զանգեն այդ համարներով:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

09:38 30.04.2025

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդ

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

09:30 30.04.2025

Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարը

Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...

BACK_TO_TOP