18:26 20.06.2019
Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հարց է հնչել նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին: Արդյոք Ռուսաստանը կո՞ղմ է Թրամփի հետ երկխոսությանը, և ի՞նչ կտա այդ երկխոսությունը Ռուսաստանին: Պուտինը պատասխանել է՝ երկխոսությունը միշտ էլ դրական է:
«Երկխոսությունը միշտ է պահանջված է ու լավ, և եթե ամերիկյան կողմը հետաքրքրված է երկխոսությամբ, ապա մենք, ես բազմիցս եմ ասել, պատրաստ ենք այդ երկխոսությանը այնքան, որքան պատրաստ է մեր գործընկերը: Բայց մենք տեսնում ենք, թե ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում ինչ է տեղի ունենում: Եվ եթե անգամ նախագահը ցանկանում է ինչ-որ քայլեր անել, խոսել ինչ-որ բանի շուրջ, գոյություն ունեն նրա գործողությունները սահմանափակող մի շարք այլ ինստիտուտներ:
Այնպես որ, ինձ չի թվում, թե ամեն ինչ հեշտ կլինի մեր հարաբերություններում՝ հաշվի առնելով այն, որ ամերիկյան վարչակազմի մի մասը մանիպուլյացիաների է ենթարկում ռուս-ամերիկյան հարաբերությունները և այդ պղտոր ջրում ցանկանում է իր համար ինչ-որ բան գտնել: Այսպիսով, երբ մեր գործընկերները պատրաստ լինեն, մենք էլ նույն կերպ կպատասխանենք նրանց: Առավել ևս, որ մենք ունենք թեմաներ, որոնց շուրջ արժի խոսել, հատկապես միջազգային անվտանգության և երկկողմ հարաբերությունների բնագավառում:
Ի վերջո, ամերիկյան ընկերությունները չեն գնում ռուսական շուկայից, նրանք աշխատում են, հետևաբար, տնտեսության շուրջ էլ կան հարցեր: Ի դեպ, Օբամայի ժամանակ ապրանքաշրջանառությունը նվազել էր, իսկ Թրամփի օրոք մեծացել է 5 մլրդ դոլարով՝ չնայած բոլոր պատժամիջոցներին: Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցներին, իմ կարծիքով, դա մեծ սխալ է ԱՄՆ-ի կողմից, և ես կարծում եմ, որ մի օր կգա այդ գիտակցությունը, և դա կուղղվի»:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...